Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական հակառակորդների հարցը փորձում է լուծել մինչև ընտրություններ, չի ստացվի. սյունեցի պատգամավոր
Իրավիճակը Սյունիքում ժամանակ առ ժամանակ թեժանում է, տարբեր տրամաչափի զենքերից լինում են կրակոցներ Սյունիքի ուղղությամբ, բայց այս անգամ դրանք ավելի երկար և ինտենսիվ են եղել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ Սյունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտմանը։
Պատգամավորի արձանագրմամբ՝ որքան էլ իշխանությունը փորձի ներկայացնել, թե Սյունիքում իրավիճակը հանգիստ է, փաստն այն է, որ Սյունիքի սահմաններն անվտանգ չեն:
Զրուցակիցը չբացառեց, որ կրակոցները պայմանավորված լինեն Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցով.
«Միգուցե տեսել են, ինչ մեծ աժիոտաժ է բարձրացրել Փաշինյանի այցը Սյունիք, դրանից ոգևորվել են և սկսել են կրակել» ,-ասաց Աննա Գրիգորյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել էր Սյունիք, ինչն առաջացրել էր բնակիչների դժգոհությունը։ Նրան դիմավորել են՝ «Նիկոլ, դավաճան», «կապիտուլյանտ» և այլ վանկարկումներով։ Փաշինյանն անմիջապես Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրել ու իրավապահներին հանձնարարել անհապաղ կտրուկ քայլեր ձեռնարկել եւ պատժել։ Նույն խորհրդակցության ժամանակ նրան անմիջապես զեկուցեցին, թե քրեական գործ է հարուցվել։ Այսօր արդեն հայտնի է դարձել, որ նշված քրեական գործի շրջանակներում 16 ձերբակալվել է։
Ընդդեմ Փաշինյանի այցի ընդվզողների նկատմամբ հետապնդումները պատգամավորը դիտարկում է նախընտրական գործընթացների համատեքստում.
«Սյունիքի համայնքապետերը իրենց բողոքն էին հայտնում դեռևս ամիսներ առաջ: Նիկոլ Փաշինյանը նաև իր քաղաքական հակառակորդների, ընդդիմախոսների հարցն է փորձում լուծել մինչև ընտրությունները, դա իր մոտ չի ստացվի»,-ասաց Աննա Գրիգորյանը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան