31-ամյա մրցավարն ամեն ինչ արեց «Բարսելոնային» օգնելու համար, բայց խայտառակ արեց, թե իրեն, թե «Բարսելոնային»
Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» Բարսելոնում 3:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:
Առաջին խաղակեսն ավարտվեց առանց խփված գոլերի, իսկ ահա երկրորդ խաղակեսը գոլառատ էր: նախ 50-րդ րոպեին Պիկեն գրավեց սեփական դարպասը, իսկ 27 րոպե անց մրցավար, 31-ամյա դե Բուրգոսը որոշեց օգնել կատալոնացիներին եւ Սուարեսին ակնհայտ սիմուլիացիայի համար դեղին քարտ ցույց տալու փոխարեն նշանակեց 11 մետրոնոց: Մեսին օգտվեց մրցավարի նվերից եւ հաշիվը հավասարեցրեց:
Կրիշտիանու Ռոնալդուն, որը խաղադաշտ դուրս եկավ միայն 58-րդ րոպեին, 80-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 2:1: Մրցավարը չներեց Ռոնալդուին այս գոլի համար: Երկու րոպե անց Ռոնալդուն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ: Ումտիտին հրեց «Ռեալի» առաջատարին, բայց մրցավարը ոչ թե 11 մետրոնոց նշանակեց, այլՌոնալդուին դեղին քարտ ցույց տվեց, եւ քանի որ դա նրա երկրորդ զգուշացումն էր, հեռացրեց դաշտից, ոչ միայն արքայական ակումբին թողնելով տասը հոգով, այլ նրան զրկելով պատասխան խաղին մասնակցելու իրավունքից:
Ունենալով մեկ հոգու առավելություն եւ մրցավարի բացահայտ աջակցությունը, «Բարսելոնան» բաց թողեց երրորդ գնդակը, երբ Ասենսիոն գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 3:1:
Խաղից հետո ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել էր, թե կատալոնական ակումբը Նեյմարի համար ստացված 222 միլիոնը ծախսել էր մրցավարների վրա:
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին:
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ