Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Նեյմարը բանակցում է նոր ակումբի հետ Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք «Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA «Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունը Հորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական է Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում

Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը
Մամուլ

Ապավինում են ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի ապագայի հետ կապված անորոշություններն ավելի են խորանում, իշխանություններն ամբողջությամբ տեղավորվել են նախընտրական քարոզչության ամպլուայում։ Պատերազմում պարտությունից հետո հանրությունը խոր հիասթափությամբ է լցված, սակայն Նիկոլ Փաշինյանն իր մարզային այցելությունների ժամանակ փորձում է նոր հույսեր ներշնչել հասարակությանը։ Սին հույսեր, չարդարացված հույսեր: Այսինքն, հերթական անգամ խաբել մեր հանրությանը: Հիմա վերջինիս կողմից ներկայացվող փաստարկները մասնավորաբար կապված են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման հետ։ Իսկ այս հարցում բանավեճի առարկա է դարձել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։

Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե «Զանգեզուրի միջանցքով» իրենք հաղորդակցության հնարավորություն են ստանալու Նախիջևանի և Թուրքիայի հետ, սակայն Հայաստանի պաշտոնական շրջանակներն անընդհատ հերքում են «Զանգեզուրի միջացք» տրամադրելու տեղեկությունը և նշում, թե խոսքը վերաբերում է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը, իսկ անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության մեջ նման արտահայտություն չկա։ Բայց պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ, ճիշտ է, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին, բայց հատուկ ընդգծվում է, որ Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, ընդ որում, տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնելու են ՌԴ սահմանապահ ծառայության մարմինները:

Ստացվում է, որ տրանսպորտային ուղիներից միայն Սյունիքով անցնող ճանապարհով է երաշխավորվելու անվտանգ հաղորդակցությունը, այն էլ՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Բայց Փաշինյանը դառն իրականությունից հանրության ուշադրությունը շեղելու ձևը գտել է։ Հայտարարում է, թե մենք էլ, ուրեմն, Նախիջևանի միջանցք և Հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Ու նա որպես հիմնավորում է ներկայացնում, թե իբր դրանց միջոցով կարող ենք երկաթուղային կապ հաստատել Իրանի ու Ռուսաստանի հետ։ Սակայն եթե նայում ենք տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման նախնական քարտեզին, ապա Հայաստանի երկաթուղային կապն Իրանի հետ լինելու է Նախիջևանի տարածքով, այսինքն՝ դրանով Հայաստան-Իրան հողորդակցությունը կրկնակի կախման մեջ է հայտնվում ադրբեջանական կողմից։ Դրա փոխարեն կարելի էր հասնել նրան, որ Իրանի երկաթուղին հենց Սյունիքից կապվեր հայկական երկաթուղու հետ, որ Նախիջևան հասնելու կարիք չլիներ։ Իսկ թե իրականում ինչ պայմաններով և ներդրումային ծրագրերի միջոցով է տեղի ունենալու հաղորդակցության ուղիների գործարկումը, դեռևս անորոշ է, մյուս կողմից՝ հարցական է, թե ով է ապահովելու հայկական տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը։ Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որ Փաշինյանը ուռճացնի ճանապարհների բացման հետ կապված օգուտները։

Շատ հետաքրքրական է, որ նա հենց հաղորդակցության նոր ուղիների՝ մասնավորապես երկաթուղու գործարկման հետ է կապում Հայաստանի երբեմնի արդյունաբերական փառքի վերականգնման գործընթացը։ Ըստ այդմ, նա ներկայացնում է Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման, պղնձի արտահանման մեծ հնարավորությունների օգտագործման ու հաղորդալարերի արտադրության զարգացման անհրաժեշտությունը, որն իր հետ կբերի նաև էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացման, իսկ նոր ատոմակայանի կառուցումը կդառնա իրատեսական։ Բայց հարցերի հարցն այն է, որ նշված նպատակներին հասնելու համար պարտադիր պայման չէ ճանապարհների ապաշրջափակումը։ Փորձը ցույց է տվել, որ նույնիսկ շրջափակման պայմաններում, եթե Հայաստանը նպատակաուղղված քաղաքականություն վարի, կարող է լուրջ տնտեսական առաջընթաց ունենալ։ Ինչպես ասում են՝ մարդու մտքին տեղ լինի։ Օրինակ՝ նոր ատոմակայանի կառուցումը ընդհանրապես կապ չունի երկաթուղու կամ պղնձաձուլարանի կառուցման հետ, նոր ատոմակայանի միջոցով Հայաստանն ուղղակի կարող է մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանման իր մասնաբաժինը։ Իսկ եթե ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվել հասնել անգամ 2016 թ.-ին կնքված Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի կյանքի կոչմանը, ուր մնաց խոսեն առավել հավակնոտ ծրագրերի մասին։

Բացի դրանից, Փաշինյանը չի խոսում ճանապարհների ապաշրջափակման հետ անմիջական կապ ունեցող մի կարևոր հանգամանքի մասին։ Թուրքիան Ալիևի միջոցով ուղերձներ է հղում հայկական կողմին այն մասին, թե Սյունիքի մարզի տարածքով անցնող միջացքը չի կարող բացվել առանց Թուրքիայի մասնակցության, իսկ եթե Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ապա պետք է փոխի Սահմանադրությունը և հրաժարվի Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից: Իսկ սա նշանակում է հրաժարվել Հայոց ցեղասպանության, պատմական արդարության վերականգնման և պահանջատիրության թեմաներից։ Բայց քանի որ գործող իշխանությունները Ցեղասպանության թեման շոշափելու փոխարեն ամեն կերպ առաջին պլան են մղում թուրքերի հետ «ախպերության» օրակարգը, ապա ավելի են խորանում կասկածները, որ այս նուրբ հարցի շուրջ իշխանությունները կարող են զիջումների գնալ թուրքական կողմին և ողջ հանրությանը կանգնեցնել այնպիսի կատարված փաստի առաջ, ինչպես արեցին Արցախյան վերջին պատերազմի օրերին։ Ահա թե որտեղ է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում