Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր Մարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Գյումրի Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ Կոս Դա ցնցող և շատ օգտակար փորձ էր ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետ Ուսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից Վերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցին Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ Նոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցով

Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերՄարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերինԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ԳյումրիՀայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ ԿոսԴա ցնցող և շատ օգտակար փորձ էրԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետՈւսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններըԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան ԱրաբիայիցՎերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցինԱտլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՆոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցովԻսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. ԹրամփԼիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետԿիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններինՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի ՀայաստանՎաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցՀայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսինՍաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկելՄերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումներըԲջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքԵրկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ ենՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակովՄերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում էԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. ՓաշինյանԵՄ-ն հրաժարվել է Ուկրաինային տրամադրված վարկի համար Հունգարիային դատի տալու գաղափարիցԱռողջապահությանը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիաԱրցախից տեղահանված ավելի քան 34,5 հազար անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներինՍևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. ՎարդապետյանՀայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնիՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողություն` ՄասկատումՕրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք

Նոր Հայաստանի ոսկե ձվերը

Այս տարվա Զատկի տոնին դարի խնդիրը ձվի դեֆիցիտն էր և գների աճը։ Ձեթի, կարագի ու կաթնամթերքի գնաճին հաջորդել էր ձվի գնի բարձրացումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել էր 52.5%-ով: Իսկ Զատկի տոնին ձուն ոչ միայն թանկացել էր, այլև՝ խանութներից իսպառ վերացել։ Եվ մինչ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում էր ձվի դեֆիցիտն ու գնաճը, հարցը Նոր Հայաստանում ընդունված բարքերի համաձայն, դեզինֆորմացիայի պատճառ դարձավ՝ արհեստական վիճակ ստեղծելուց, ձվերը հավաքել, պահելուց մինչև հակամրցակցային պայմանավորվածության կամ նախկին հակամրցակցային պայմանավորվածության շարունակության արդյունք և այլն։ Մի բան պարզ էր, իշխանությունը չէր տիրապետում իրավիճակին։ Իշխանությունը ոչ միայն ճիշտ չէր հաշվարկել հնարավոր դեֆիցիտը, այլև ուշադրություն չէր դարձրել տնտեսվարողների կողմից այդ մասին նախազգուշացումներին։

Ըստ «Արաքս թռչնաֆաբրիկայի» հայտարարության Զատկին նախորդող օրերին ձվի շուկայում տիրող իրավիճակի պատճառները նոր չեն , այլ սկիզբ են առել դեռ 2019 թվականի նոյեմբերից, երբ ձվի շուկայում սկսված լճացման ու գերարտադրության պատճառով գները սկսել էին նվազել ընդհուպ մինչև 19 դրամ: Շատ տնտեսություններում ստիպված էին եղել գնալ հարկադիր մորթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Արդյունքում պակասեցին ածան թռչունների գլխաքանակը՝ հանգեցնելով արտադրության ծավալների կրճատման: Որպես գների բարձրացման պատճառ ընկերությունը նշում է նաև կերի թանկացումը (ավելի քան 26%-ով), դոլարի փոխարժեքի թանկացումը (ավելի քան 10%-ով):

2021թ. ապրիլի 14-ին ՀՀ ազգային ժողովի ամբիոնից՝ ձվի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ, որը որևէ կապ չուներ իրականության հետ։ Տպավորություն էր, որ նա կամ չի տիրապետում իրավիճակին, կամ նրան ներկայացրել էին խեղաթյուրված տվյալներ, կամ էլ հերթական անգամ ամբիոնից հայտարարություն արեց, որը, սովորության համաձայն, կարճ ժամանակ անց հերքելու է և հարցնի. «ե՞ս եմ այդպիսի բան ասել։»։

Իսկ ինչ էր ասում Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի «տնտեսվարողները պլանավորում են, որ սեզոնին ներքին առաջարկը չի հերիքելու, և ձու պետք է ներկրեն, և ճանապարհին սովորականի նման իրենց պլանավորած ձուն ներկրում էին (…) երեկ ինձ ներկայացրեցին, որ այդ ձուն, որ նախատեսված էր Զատիկին ներկրել Հայաստան, ներկրվել է Զատիկից հետո, Զատիկից երկու-երեք օր հետո»։

Իսկ իրականում պատկերը բոլորովին այլ է, ձուն ոչ թե սովորականի նման ներկրվում էր, այլ հակառակը՝ ձվի ներկրման համար արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում.

2021թ. փետրվարի 12-ին, «Արաքս» թռչնաֆաբրիկա ՓԲԸ-ն դիմում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական մարմնին՝ Բելոռուսի հանրապետությունից հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար՝ կանխատեսելով, որ 2020թ. անբարեխիղճ մրցակցության հետևանքով ոլոտում առաջացած խնդիրները՝գերարտադրության ու լճացման հետևանքով արտադրության ծավալների կրճատումը,հանգեցնելու են շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական մարմինը մերժում է դիմումը և ի պատասխան 12.02.2021թ. գրության հայտնում, որ չի թույլատրվում բելոռուսական կազմակերպությունից սննդային ձվի ներմուծումը ՀՀ տարածք։
2021թ. փետրվարի 22-ին Էկոնոմիկայի նախարարություն է դիմում ՀՀ թռչնաբույծների միությունը, որով հայտնում է Հայաստանի Հանրապետության շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի և դրա ներմուծման անհրաժեշտության բացակայության մասին՝ վստահեցնելով, որ շուկայում արտադրանքն ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը: Միաժամանակ վստահեցնում են, որ արտադրողների կողմից բացթողման գների աճեցում չի նախատեսվում։ Թե ինչով էր պայմանավորված այսպիսի հայտարարությունը, դժվար է ասել։ Կարճ ժամանակ անց իրականությունը բոլորովին այլ էր։

2021թ. մարտի 1-ին «Արաքս» թռչնաֆաբրիկա ՓԲԸ-ն կրկին դիմում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովորոսիյսկ քաղաքից հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան 2021թ. մարտի 3-ին ստացվում է մերժում՝ Նովորոսիյսկ քաղաքի նկատմամբ թռչունների «նյու քասլ» հիվանդության բռնկման դեպքերի հետ կապված «անորոշ կարգավիճակ» սահմանված լինելու կապակցությամբ: Մարտի 10-ին Կրասնոդարի երկրամասից ներկայացված տեղեկանքով հերքվում է մերժման հիմքը։

Ընկերությունն, այնուամենայնիվ, նախաձեռնում է Հայաստան հավի սննդային ձվի ներմուծման գործընթաց, որը, պայմանավորված ավտոճանապարհների անցանելիության հետ կապված խնդիրներով, Հայաստանի Հանրապետություն է հասնում և շուկա է մտնում միայն 2021թ. ապրիլի երկրորդ տասնօրյակում։ Սակայն, ինչպես նշում է ընկերությունը, հավի սննդային ձվի ներմուծված քանակությունը հեռու էր ծածկելու շուկայի դեֆիցիտը:
Ըստ էության, Զատկին ձվի շուկայում առաջացած խնդիները պայմանավորված չեն եղել միայն Լարսի անցակետում առաջացած խոչընդոտներով, ինչպես ներկայացնում է վարչապետը։ Հավի սննդային ձվի շուկայում խնդիրները գալիս են դեռևս 2019թ.-ից։ Իսկ Զատկի օրերի դեֆիցիտը նաև պետական մարմինների անհետևողական գործողությունների արդյունք էր։

Դրան զուգահեռ մնում են հարցեր, որոնք պետք է պարզվեին պետական մարմինների կողմից, սակայն այդպես էլ իրավասու մարմինների քննության առարկա չեն դարձել։
Մասնավորապես այդ մարմինները պետք է պարզեին, թե շուկայում որ անբարեխիղճ արտադրողներ են իրականացրել դեմպինգային քաղաքականություն, նվազեցրել են գները։ 2020թ-ի փետրվարին այդպիսի մի իմիտացիոն գործընթացը, որով հարուցված վարույթի արդյունքում միայն 11 ամիս անց կայացվեց տուգանքի որոշում 7 թռչնաբուծական ֆաբրիկաների նկատմամբ, այդպես էլ չբացահայտվեց, թե ո՞վ էր դեմպինգային ողջ գործընթացի նախաձեռնողն ու պատասխանատուն։

Ի վերջո անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու էին պետական մարմինները հետևողականորեն մերժում ձվի ներկրման թույլտվության տրամադրումը։ Ո՞րն էր այդ մարմինների շահագրգռվածությունը։ Նույն հարցը վերաբերում է նաև այն թռչնաֆաբրիկաներին, որոնք պնդում էին, որ ներմուծման անհրաժեշտություն չկա, եղած ձուն կբավականացնի։ Ի՞նչ է թաքնված այդ գործընթացի հետևում, ում շահերն են հետապնդում ընկերության և սպառողների համար խոչընդոտներ ստեղծողները։

Մենք, իհարկե, իշխանության որևէ գերատեսչությունից խելամիտ պատասխան չենք ակնկալում, որովհետև նրանց գործելաոճն է կեղծելը, ամբիոնից խաբելը։

Ձվի դեֆիցիտի այս պարզ օրինակով ես փորձել եմ ցույց տալ, թե կառավարման ինչպիսի դեֆիցիտ է Հայաստանում։ Մեր պետության մնացյալ ոլորտներում նույն վիճակն է՝ երբ անգրագիտության, սեփական մանր շահերը պետության շահերից բարձր դասելու պատճառով ձախողում են ամբողջական համակարգեր և ոլորտներ։

Դեֆիցիտն այսօր դարձել է մեր պետության այցեքարտը՝ սկզբում դա գրագիտության և լրջության դեֆիցիտն էր, այնուհետև՝ պրոֆեսիոնալիզմի, սոլիդության, գրագետ կառավարման, ի վերջո՝ խաղաղության դեֆիցիտը։


Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ