Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Որևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim» Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. Թրամփ Ի՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ Միրզոյան ԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածները Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում

Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբԱրսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարինԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավարՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է ՆիդերլանդներՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՈրևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերըԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոց
Բիզնես

Արևմուքում ՀՀ պաշտոնյաների ներդրումները նրանց վրա ճնշում գործադրելու լծակ կդառնան. (տեսանյութ)

Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը տնտեսագետ Բագրատ Ասատրյանին չի զարմացնում: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե պատժամիջոցներով աշխարհը ՌԴ-ին հասկացնում է, որ միայն հումք վաճառելով նման մեծ պահանջներ չես կարող դնել ու աշխարհակարգ խառնել:

«Աշխարհն ասում է, որ առանց քեզանից ինչ-որ բան ներկայացնելու, միայն հումք վաճառելով, խոսել աշխարհի հետ այնպես ինչպես հիմա ՌԴ-ն փորձում է խոսել, սխալ է: Աշխարհն ասում է՝ տղաներ, ձեր վերմակի, իրական ուժի չափով խոսեք աշխարհի հետ ու աշխարհին ընդունված լեզվով», -ասաց Ասատրյանը:

Տնտեսագետը գտնում է, որ այս խնդիրն անհետևանք չի լինի նաև Հայաստանի համար, քանի որ ՀՀ–ն ՌԴ-ի հետ միասնական տնտեսական տարածք է: Նա նկատեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հայկական կողմը հույս ուներ, որ օգտվելու է միասնական հնարավորություններից, որ ՌԴ-ից ներդրումներ են լինելու, որ մեր հայրենակիցներ այնտեղ աշխատելու են և այլն:

«Այս ակնկալիքների կատարումն, իհարկե, դժվարանում է: Կարծես թե մենք այսօր դեռևս խնդիրներ չունենք, քանի որ ՀՀ ներգրաված չէ որևէ լուրջ նախագծի մեջ, որով դուրս էր մղվում դեպի Արևմուտք: ՌԴ-ի և արտաքին աշխարհի խնդիրները կազդեն ՀՀ կոնկրետ ձեռնարկությունների վրա, օրինակ՝ «ՀայՌուսգազարդ»-ի և այլն: Սակայն միջնորդավորված ազդեցություններ կլինեն, օրինակ՝ տրանսֆերտների մասով, քանի որ տատանումներ կլինեն այս ոլորտում»,- նշեց բագրատ Ասատրյանը:

Տնտեսագետը նկատեց, որ ՌԴ տնտեսական վիճակի վատթարացումը անմիջապես կազդի շինարարության վրա, իսկ դա այն ոլորտն է, որտեղ աշխատում են ՀՀ քաղաքացիները: Ասատրյանը գտնում է, որ պատժամիջոցներից կտուժի նաև սպասարկման, առևտրի ոլորտը, որտեղ նույնպես ՀՀ քաղաքացիների մասնակցություն կա:

«Այս պատժամիջոցների մեջ մեկ-երկու տարրեր էլ կային, որոնք վերաբերում էին պաշտոնյաներին, պետական ձեռնարկությունների կառավարմանը մասնակից անձանց գործունեությանը: Տարր կար, որը վերաբերում էր նրանց մերժմանը արևմտյան երկրներում, այստեղ ազդեցություն կլինի նաև մեր հայ առանձին պաշտոնյաների ազատ դրսևորման վրա: Այսօրվա իշխողները գողանալուց պետք է մտածեն, թե այդ գողացված գումարներն ուր պետք է տանեն: Չեմ ցանկանում բամբասանքի մակարդակի իջեցնել, բայց կարծում եմ, որ ճշմարտության հատված կա, որ այս կամ այն պաշտոնյան գույք է ձեռք բերել ԱՄՆ-ում, ներդրում է արել արևմտյան երկրներում և այլ, այս մասով կա հարցադրում, որոնք կօգտագործվեն: Սա լծակ էլ լինելու ՀՀ պաշտոնյաների վրա ճնշում գործադրելու»,- ընդգծեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին և այն տեսակետին, որ ՀՀ-ն ԵՄ ապրանք արտահանելու համար չի համապատասխանում ստանդարտներին, Ասատրյանը պատասխանեց, թե այդ տեսակետն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը:

«Մեր արտահանման հիմնական ուղղությունն այսօր էլ ԵԱՏՄ-ն չի, մնում է Եվրոպան: Սա չմոռանանք: Մենք, ցավոք, այնպիսի մի արտադրանք չենք արտահանում, որ անհանգստանանք: Հումք ենք արտահանում, որի որակի խնդիրը բարձր, ցածր չի լինում… Մենք դեռ չունենք եվրոպական շուկաների հետ պրոբլեմ, ծավալների իմաստով, որ ասենք անհնար է»,-ասաց Բագրատ Ասատրյանը:

Վերջինս համամիտ չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանի «սև օրը կսկսվի», եթե մեր երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից: Բագրատ Ասատրյանի գնահատմամբ՝ չկայացած միավոր է և շարունակում է գործել որպես քաղաքական նախագիծ:

«Այսինքն, այս միասնության բովանադակությունը, նախ և առաջ, քաղաքական է: Բերեք աշխարհի քարտեզը դրեք, հինգ հարևանների միջև տնտեսական հարաբերությունները, կտեսնեք՝ ավելի խորն են: Կեղծիք է հայ պաշտոնյաների այն զգուշացումները, թե այս կառույցին անդամակցությունը դադարեցնելու դեպքում կհետևեն քաղաքական ու տնտեսական «պատժամիջոցներ», գազի սակագնի ավելացում: Կեղծիքների շարան է գնում, ահաբեկումներ: Գազը գինը այն է, թե քաղաքացին ինչքան է վճարում դրա համար: Էս է գազի գինը: Թե ինչքանով է 100 տոկոսանոց ռուսական սեփականություն հանդիսացող «Հայռուսգազարդ»-ը հաշվեկշիռ ներառում, ինձ, ձեզ չպետք է հետաքրքրի»,-ասաց նա:

Ասատրյանը հարցադրում արեց՝ ՀՀ շարքային քաղաքացին գիտի՞, որ Հայաստանը ամենաթանկ երկիրն է՝ Հյուսիսային Կովկասից մինչև հարավ՝ Պարսկաստան:


Մանրամասները ՝ տեսանյութում: