Կառավարության ծրագիրը տապալվում է. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չի լուծարվում
Mediaport-ի տեղեկությունը հաստատվեց. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող 11 անձ դիմում է գրել՝ ռեկտորի ընտրությունը տապալելու համար
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 16 անդամներից 11-ը դիմում են գրել դադարեցնելու իրենց անդամակցությունը, որոնց թվում են ԿԳՄՍ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանն ու Արթուր Մարտիրոսյանը, գիտպետ կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Հայաստան հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանը,Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, ԿԳՄՍ խորհրդական Գոհար Մամիկոնյանը, Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Ավինյանի գրասենյակի ղեկավարը և Բրյուսովի համալսարանի ռեկտորի քույրը՝ Գայանե Հարությունյանը:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկի նախագահը, փոխարտգործնախարար Ա. Ապիտոնյանը, ՀԲԸՄ նախագահ Վ. Յակուբյանը և ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին ղեկավար Ա. Քերոբյանը հրաժարվել են վայր դնել իրենց լիազորությունները:
Ըստ էության, կառավարության ծրագիրը տապալվում է. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չի լուծարվում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը