Ամերիկացի ինժեներները ստեղծել են լվացքի մեքենա ականջակալների համար
Եթե սովորական լարով ականջակալներն արդեն վաղուց շատ մատչելի են, եւ անհրաժեշտության դեպքում դրանք պարզապես կարելի է փոխարինել նորով, ապա անլարի դեպքում այդպես գործել չի ստացվի: Ընդ որում՝ անլար ականջակալներն աղտոտվում են երկու անգամ ավելի արագ: Այդ խնդիրը լուծելու համար ամերիկացի ինժեներները հնարել են լվացքի մեքենա անլար ականջակալների համար, գրում է Planet Today-ը:
Նորույթը հայտնվել է Kickstarter կատալոգում, որը քրաուդֆանդինգային հարթակ է: Հեղինակները հայտարարում են, որ սարքը թույլ կտա ամբողջովին մաքրել եւ անգամ ախտահանել դրանք ընդամենը հինգ րոպեում:
Մինչդեռ լվացքի մեքենայում ականջակալների մաքրումը բավականին հարաբերական է: Քանի որ նախքան լվացքի մեքենան դնելն օգտատերը պետք է ինքնուրույն մաքրի դրանք հատուկ խոզանակով: Եւ միայն դրանից հետո դրանք դնի մեքենայի մեջ: Եւ ահա այդտեղ ականջակալները կախտահանվեն սպիրտ պարունակող լուծույթով:
Պլատֆորմում ծրագրավորողները սերիական արտադրության մեկնարկի համար խնդրել են ընդամենը հինգ հազար դոլար, սակայն մի քանի օրվա ընթացքում նրանց նվիրաբերել են շուրջ երեսուն հազար դոլար: Դեվայսը կարտադրվի անհապաղ եւ արդեն հունիսին հնարավոր կլինի գնել առաջին նմուշները:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել