«Իմ քայլում» նոր խմբավորումներ են ձևավորվում
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում նոր խմբավորումներ են ձևավորվում: Խմբակցության այն անդամները, որոնք վստահ են, որ լինելու են հաջորդ ընտրացուցակի անցողիկ տեղում և, բնականաբար, խորհրդարանում, միավորվել են, առանձին «չատ» են բացել ու բացառապես այդ մի քանի հոգին են տեղեկանում, թե ընդհանրապես իրենց քաղաքական թիմը ինչ որոշումներ ունի, ինչ հարց կա օրակարգում և այլն: Մյուսները անտեղյակ են, որևէ ինֆորմացիա չունեն, թե ինչ է կատարվում իրենց ներսում:
Նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ անձամբ թիմին նախընտրական ցուցակի մասին ոչինչ չի ասել, բայց տեղեկացվածները համապատասխան ակնարկները տեղ են հասցրել, ինչը հանգեցրել է 80 հոգանոց ֆրակցիայի մասնատման: Շատերն արդեն աշխատանք են փնտրում իրենց համար և գործադիր օղակի տարբեր ներկայացուցիչների մոտ խնդրում են ապահովել իրենց ապագա զբաղվածության հարցը: Մի քանիսն իրենց հարցերը գաղտնի քննարկում են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, նրա միջոցով փորձում իրենց ապագան նորովի կերտել: Կան մարդիկ, որոնք երկարաժամկետ վիզա չունեն, օտարերկրյա դեսպանատների հետ են աշխատում՝ մուտքի վիզաներ ստանալու և երկրից որևէ պատրվակով դուրս գալու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը