նիկոլի տապալված այցը Մոսկվա
նիկոլի մոսկովյան այցը կարելի է ամբողջովին տապալված համարել: Եւ ոչ նրա համար, որ շպոյից չէր կարողանում լավ կարդալ ու կմկմում էր ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ: Ոչ նրա համար, որ ստում էր, օրինակ, պատվաստանյութի հետ կապված: Ոչ նրա համար, որ Վլադիմիր Պուտինն իրեն նայում էր ոչնչացնող հայացքով: Ոչ նրա համար, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ հագուստը եւ աթոռը միախառնվել էին: Ոչ նրա համար, որ Վլադիմիր Պուտինի մոտ իրեն պահում էր աշխատանքի հարցով ֆիրմայի ղեկավարին դիմած, եւ նրա մոտ զրույցի հրավիրված գյուղից հենց նոր քաղաք ժամանած պատանու հայացքով: Եւ ոչ էլ նրա համար, որ հայ փաստաբանների հետ սկանդալային հանդիպում ունեցավ:
Այցը տապալվեց, քանի որ նա մոսկովյան այցի ընթացքում կամ դրա ավարտից հետո չկարողացավ իր թիմակիցներին համոզի, որ ինքը վայելում է Ռուսաստանի ղեկավարության աջակցությունը կամ գոնե մի փոքր աջակցությւոնը:
նիկոլը Հայաստան վերադարձավ ընկճված եւ դա արձանագրեցին նաեւ նրա թիմակիցները, անգամ որոշ զոմբիներ:
Այլեւս նիկոլը չի կարող ազդակներ ուղարկել իր փոքրաթիվ աջակիցներին, իր թիմակիցներին, որ իրենք հաղթող են: նիկոլը նաեւ հասկանում է, որ արատահերթ ընտրությւոններին, եթե դրանք լինեն, իրենց մասնակցությունն է անգամ հարցական, էլ ուր մնաց հաղթանակը:
Հիմա արդեն նիկոլն այլ հարցերի լուծման վրա է կենտրոնացել: հարցեր, որոնք ոչ մի կապ չունեն ոչ արտահերթ ընտրությունների, ոչ էլ պետության խնդիրների հետ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը