Ղալումյանը Նիկոլի քավորը լինելու իրավունքի ուժով վաղը կդառնա Տավուշի մարզպետ
Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ վաղը Նիկոլ Փաշինյանը մոսկովյան հանդիպումներից կվերադառնա ու միանգամից Տավուշի մարզպետ կդարձնի իր ընտանիքի քավոր Հայկ Ղալումյանին: Մեզ հայտնի է նաև Իջևանի հաջորդ քաղաքապետի անունը, պայմանավորվածություն կա, որ Ղալումյանին կփոխարինի նրա ներկայիս տեղակալ Արթուր Ճաղարյանը, ով ևս քայլականներից է և Ղալումյանի աջ ձեռքն է համարվում:
Ընդգծենք, Հայկ Ղալումյանի նշանակումը Տավուշի մարզպետի պաշտոնում կլինի իջևանցի Ղալումյանների ընտանիքին հեղափոխության պարգևած՝ թվով 3-րդ բարձր պաշտոնը, որ սանիկ, դասընկեր Նիկոլ Փաշինյանի ձեռքից Ղալումյան եղբայրները ստանում են «նրա քավորը լինելու իրավունքի ուժով»:
Հիշեցնենք, Հայկ Ղալումյանը ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի հարազատ եղբայրն է:
Վահե Ղալումյանն այսօր զբաղեցնում է նաև ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Իսկ տավուշի մարզպետ դարձող Հայկ Ղալումյանը 2019 թվականի սեպտեմբերից մինչ օրս համարվում է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը: Այստեղ, ըստ մամուլի հրապարակումների, 2 տարի շարունակ ընտրություններ համառորեն չեն նշանակվում, այն պատճառով, որ անտառահատների հայտնի բախումներից հետո հայրենի Իջևանում Փաշինյանի ռեյտինգը հավասարվել է զրոյի:
Ուշագրավ է, որ մինչև 2018 –ի իշխանափոխությունը Վահեն ռամիկ տղա էր, Իջևանում աշխատեցնում էր «Ոսկե ձկնիկ« ռեստորանը, իսկ Հայկ Ղալումյանը Իջևանում «Հայէկոնոմ» բանկի մասնաճյուղի կառավարիչն էր:
Հայկ և Վահե Ղալումյանների հայրը՝ Վոլոդյա Ղալումյանը, ՀՀԿ-ի՝ Տավուշի մասնաճյուղի հիմնադիրներից էր, ընդ որում՝ Փաշինյանին ատելի նախկինների օրոք՝ 2001-2008 թթ., եղել է Տավուշի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:
Նոր Հայստանում այս ընտանիքը հազվագյուտ հաջողակներից մեկն է դարձել, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Ղալումյանների կյանքի որակը կտրուկ փոխվել է՝ 180 աստիճան:
Տարին մեկ անգամ պետական պաշտոններ՝ տարին մեկ անգամ պաշտոնի կտրուկ բարձրացումով, բարձր աշխատավարձ, կլորիկ պարգևավճարներ, ծառայողական մեքենաներ, քարտուղարուհի, օգնականներ ու երևանյան էլիտար կյանք, պետական տենդերներ շահելու երաշխիքներ և այլն:
Ի դեպ, վերջին դրվագով քրեական գործ հարուցվեց այն բանից հետո, երբ Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հանրայնացրեց վարչապետի մերձավորի կապը՝ Երևանի քաղաքապետարանի շինարարական տենդեռին և խայտառակ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ «հարյուրավոր միլիոն դրամների հասնող չարաշահումների շղթան՝ քաղաքական թելով բացահայտվել է ու պարզվել էր, որ քաղաքապետարանի մրցույթները հաղթել էին բանկային կեղծ երաշխիքներ ներկայացրած կազմակերպություններ, որոնցից մեկը հենց Փաշինյանի քավորի բարեկամն է»։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը