Ինչպես դատավորներին դարձնել խամաճիկ Ջհանգիրյանի օգնությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գագիկ Ջհանգիրյանին: Ըստ նախագահի գրասենյակի՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:
Իսկ իրականում, օդում կախված լուրերի համաձայն, Ջհանգիրյանին նիկոլը հրահանգել է ամենամատչելի ձեւով Արմեն Սարգսյանին բացատրել, որ նա պարտավոր է ստորագրել իմքայլականների կողմից Ազգային ժողովում ընդունած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Քաջածանոթ լինելով Արմեն Սարգսյանին, դժվար չէ կռահել, որ նա անհասկանալի որոշում կկայացնի, փորձելով փրկել իր դեմքը եւ չխանգարել իմքայլականներին անցկացնել այս խայտառակ փոփոխությունները:
Վարչախումբը ցանկանում է այս փոփոխությունների միջոցով դատավորներին գերկախվածության մեջ գցել ԲԴԽ-ից: Դատական բարեփոխում անվան տակ ընդամենը խնդիր է դրված քարուքանդ անել ամբողջ դատական համակարգը եւ դատավորներին վերածել կառավարելի մարմինների:
Բացի այդ, այս փոփոխության անցկացման դեպքում, այս կամ այն գործը կարող են ցանկացած պահի մի դատավորից վերցնել եւ տալ մյուսին:
Հիմա կրկին վերջին կամ հերթական վերջին խոսքը Արմեն Սարգսյանինն է: Թե ինչպես նա կվարվի, արդեն պարզ է գրեթե բոլորին:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը