Անելու եմ ամեն ինչ, որպեսզի հայ կինը ոչ թե տոնական օրերին, այլ ամեն օր իրեն գնահատված ու ապահով զգա արժանապատիվ հայրենիքում. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել ապրիլի 7-ի առթիվ։
«Եղբայրական սիրով, որդիական պատասխանատվությամբ ու ակնածանքով շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
2021-ի ապրիլի 7-ը, ցավոք, սովորական տոնական օր չէ, և այսօր առաջին հերթին իմ խոնարհումն ու երախտագիտությունն եմ ուզում հայտնել մեր հերոսածին մայրերին, հայրենիքի սահմանների անառիկության համար սեփական մարմինը վահան դարձրած առյուծասիրտ տղաների քույրերին, կանանց ու դուստրերին։
Հայրենիքին քաջարի որդիներ նվիրած սիրելի՛ մայրեր, ձեր՝ բացառապես հայ մորը բնորոշ հայրենասիրության, հոգատարության, հետևողականության, իմաստության և անմրցելի ուժի շնորհիվ է, որ մեր հայրենիքի թիկունքին մշտապես կանգնած են սեփական հող ու ջրի գինն իմացող խիզախ մարտիկներ։
Հայ կինն ունեցել և շարունակելու է ունենալ անկյունաքարային դեր մեր ընտանիքների ամրության, պետության կայացման և հայրենիքի շենացման գործում։ Համարձակորեն շարունակե՛ք ձեր աստվածահաճո առաքելությունը, իսկ մենք՝ ձեզ հենարան։
Եվս մեկ անգամ շնորհավորում և իմ անունից խոստանում եմ՝ անելու եմ ամեն ինչ, որպեսզի հայ կինը ոչ թե տոնական օրերին, այլ ամեն օր իրեն գնահատված ու ապահով զգա արժանապատիվ հայրենիքում», - ասված է ուղերձում։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը