Ոստիկանությանը վերածել են շնագայլերի ոհմակի. Նախկին փոխոստիկանապետ
Ես լինելով ոստիկանության գեներալ, չէի սպասում նման վերաբերմունք. Այն, ինչ այսօր ականատես եղանք, մի բառով կբնութագրեմ՝ ոստիկանությանը վերածել են շնագայլերի ոհմակի: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության դիմաց «ՎԵՏՕ» շարժման կանանց ակցիայի ժամանակ նշեց նախկին փոխոստիկանապետ գեներալ Գագիկ Համբարձումյանը:
«Սա արդեն ֆունկցիոնալ պարտականությունների կատարում չի, այն դաժանությունը, որ նրանք դնում են իրենց գործողությունների մեջ, դա պարզապես անբացատրելի է: Նրանք իրենց գործողությունները չեն կարող արդարացնել հրաման կատարելով:
Իրենց ամբողջ ողբերգական ճիվաղությունը հասկանալու համար թող պատկերացնեն, որ 1915-ին թուրքական ոստիկանություն ծառայող հայերը նման կարգով շուրջկալների էին մասնակցում, բնաջնջմանն էին մասնակցում: Ոչ մի տարբերություն չկա»,-ասաց նա:
Անդրադառնլով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց համեմատել էր գելխեղդների հետ, Գագիկ Համբարձումյանը նշեց. «Գելխեղդ շները բնավորությամբ հանգիստ են, այն շներն են նյարդային ջղաձգումներ կատարում, երբ տուզիկն իրեն դնում է գելխեղդի տեղ»:
Նշենք, որ յսօր «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը