Կարեն Վարդանյանի ընկերները նոր ակումբ են հիմնում. կներազդեն հասարակական-քաղաքական գործընթացների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՏՄՁ գործադիր տնօրեն, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի ընկերները որոշել են հասարակական նախաձեռնությունների ակումբ ստեղծել, որտեղ կհամախմբեն երկրում մտավոր ներուժ ունեցող անձանց եւ կներազդեն հասարակական-քաղաքական գործընթացների վրա։ Ակումբի անունն է՝ «Համակարգ»։
Այստեղ հայտնի եւ ոչ այնքան հայտնի դեմքեր են ընդգրկվելու՝ IT, մշակույթի, կրթության ոլորտներից․ Գագիկ Գինոսյանը, երբեմնի ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, հետախույզ Վովա Վարդանովը, «Արմաթ» ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, «Շիրակացի» ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը եւ այլք։ Երեկ տեղի է ունեցել ակումբի հերթական հավաքը։
Սեդրակ Վարդանյանն ասաց՝ նպատակն է հանրային նախաձեռնություններ, տարբեր կրթական, մշակութային ծրագրեր իրականացնող մարդկանց համախմբել, որոնք անտարբեր չեն երկրում ընթացող գործընթացների նկատմամբ եւ չեն կարող դիտորդի կարգավիճակով հետեւել, թե «ինչպես է երկիրն իներցիայով գահավիժում»։
Ճի՞շտ է, որ որոշվել է հետագայում ակումբը գրանցել որպես կուսակցություն, ասաց․ «Քննարկվել է, այո, այդ հարցը, բայց մեծամասնության կարծիքով՝ նպատակահարմար չէ, մենք պետք է այսպես ազդեցություն գործենք քաղաքական ուժերի վրա՝ լինի դա իշխող, թե ոչ իշխող, որպեսզի գործընթացներն ընթանան հայանպաստ հունով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը