Արտահերթ ընտրություններին ես աջակցելու եմ Ռոբերտ Քոչարյանին. Սեյրան Օհանյան
Ակնհայտ է՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման օրոք Հայաստանը եղել է ավելի քան լավ կարգավիճակում և նրա փորձի կիրառումը ստեղծված իրավիճակում շատ կարևոր է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության և Արցախի ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Ես մեծ հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և եթե Ռոբերտ Քոչարյանը այսօր որոշել է, որ պետք է քաղաքական գործընթացների մեջ լինի և մաս կազմի, միանշանակ ես կողմ եմ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իր փորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով ցույց է տվել՝ իր ժամանակահատվածում Հայաստանը ավելի կազմակերպված է դարձել, իր ժամանակահատվածում ՀՀ անվտանգությունը ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, տնտեսությունը սկսել է զարգանալ, տուրիզմի հիմքn ինքն է դրել և, իհարկե, թերություններ ևս նրա ղեկավարման օրոք եղել են»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նաև հավելեց՝ եթե Ռոբերտ Քոչարյանի կողմից լինի հրավեր արտահերթ ընտրությունների մասնակցելու և ընդգրվելու իր թիմում նա կընդունի այդ առաջարկը:
«Հիմա չկան քննարկումներ, որ ես կլինեմ Ռոբերտ Քոչարյանի թիմում, բայց եթե ինքը գնա ընտրություններին, ապա ես նրան կաջակցեմ, եթե լինի հրավեր, ես, իհարկե, կընդունեմ, կխորհրդակցեմ և կծանոթանամ պայմաններին և անպայման կաջակցեմ նրան»,- նշեց նա:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը