Արարատ Միրզոյանի թիմը սեւ ցուցակում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն այս օրերին ցուցակագրումներ են իրականացնում:
Կարծես թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մտքում եւ մտերմիկ շրջանակում բանավոր կարգով կազմել է առաջիկա արտահերթ ընտրությունների ցուցակը: Մենք տեղեկացանք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմը սեւ ցուցակում է, ու նրանցից մեկ երկու հոգի հազիվ թե հայտնվեն նոր ընտրացուցակում:
Ապագա խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, չեն լինի Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սերգեյ Ատոմյանը, Լուսինե Բադալյանը, Անուշ Բեղլոյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Կարեն Գրիգորյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ում ամուսինը ԱԺ նախագահի օգնականն է, Համազասպ Դանիելյանը, ում կինը Երեւանի ավագանու անդամ է, Արթուր Դավթյանը, Միքայել Զոլյանը, Հովհաննես Իգիթյանը, Աննա Կարապետյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Կարապետ Մխչյանը, Կորյուն Մկրտչյանը, Էմմա Պալյանը, Եղիշե Սողոմոնյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վանիկ Օհանյանը եւ, չի բացառվում, մի քանի այժմյան պատգամավորներ եւս: Առաջիկայում կներկայացնենք «Իմ քայլ»-ի մերժվածների մյուս խմբին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Լոռու և Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը