Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Նեյմարը բանակցում է նոր ակումբի հետ Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք «Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA «Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունը Հորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական է Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում

Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը
Հայաստան

ՊԵԿ-ն անցել է ռեստորաններին․ տուգանքներով ուզում են բյուջե լցնել

 

Ռեստորանների հայկական միությունը ահազանգում է, որ Պետական եկամուտների կոմիտեն ահռելի մասշտաբներով չհիմնավորված ստուգումներ է ստուգել ռեստորանային բիզնեսի ոլորտում․

«Միությունը իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շաբաթներին ՀՀ Պետեկամուտների կոմիտեի, ի մասնավորի՝ հարկային մարմինների կողմից հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում ծավալած աննախադեպ, շատ դեպքերում չհիմնավորված և օրենքի խախտումներով իրականացվող ստուգումների, օպերատիվ միջոցառումների, ոլորտի աշխատողների հարցաքննությունների կապակցությամբ։

Լինելով օրինապահ և բարեխիղճ հարկատուներ, Ռեստորանների հայկական միության անդամ կազմակերպություններ մշտապես կանգնած են եղել պետության կողքին և թիկունքին, հատկապես դժվարին ժամանակներում և իրենց նշանակալի ներդրումն ունեն տնտեսության զարգացման եւ Հայաստան աշխարհին լավագույնս ներկայացնելու գործում։

Ռեստորանների հայկական միությունը խրախուսել եւ ողջունել է հարկային բնագավառում իրականացվող բարեփոխումները եւ կոչ է անում պատկան մարմիններին չվերադառնալ նախկինում կիրառված ռեպրեսիվ մեթոդներին»:

Մենք զրուցեցինք միության ղեկավար Վահե Գևորգյանի հետ, ով նշեց, որ վերջին 2 շաբաթների ընթացքում ՊԵԿ-ը ամեն ինչ անում է ռեստորաններում խախտումներ հայտնաբերելու համար․

«Խոսքն այն մասին է, որ մեր միության անդամ կազմակերպությունները երբևէ չեն խուսափել, կամ խնդիրը ստուգումների հարցի մեջ չէ, այլ այն է, որ դրանք տարատեսակ և աննախադեպ ծավալ են ստացել վերջին մի քանի շաբաթների ընթացքում, և երբեմն, շատ դեպքերում․․․, երբ ասում ենք` չհիմնավորած, նկատի ունենք, որ եթե կազմակերպությունը պարտաճանաչ հարկատու է և այդպիսի վարքագիծ է դրսևորել, ապա վերջին տարիների բարեփոխումների արդյունքում այդպիսի կազմակերպությունները ավելի քիչ են ստուգվել, որովհետև իրենց՝ նախկինում դրսևորած վարքագիծը չի բերել այն կասկածներին, որոնք սովորաբար ստուգումների հիմքում են լինում։ Բացի դրանից, չպլանավորված են և նույն կազմակերպությանը տարբեր ուղղություններով են ստուգում, ՀԴՄ կտրոնների մասով․․․, բավականին էժանագին մեթոդներով փորձում են․․․, այսինքն՝ նույն կազմակերպությունում մի քանի բան կարող են պատվիրել, ՀԴՄ կտրոն ստանալ, վերջին պատվերը տալիս գումարը դնեն, դուրս գան, որպեսզի չհասցնի այդ ՀԴՄ-ն տպվի, այսպիսի պրիմիտիվ բաներ։ Նախկին աշխատակիցներին են հրավիրում, փորձում են ինչ-որ․․․։ Տպավորությունն այնպիսին է, որ փորձում են անպայման ինչ-որ բացասական ինֆորմացիա հավաքել այն կազմակերպությունների դեպքում, որոնք մշտապես իրենց պարտականությունները կատարում են և խնդիրներ չեն հարուցել, և մեր հիմնական վրդովմունքը դրա հետ է կապված, որ դա աննախադեպ երևույթ է։ Մենք վերջին տարիներին շատ ողջունել ենք, որ այդ հարկարարությունը բիզնեսին խրախուսող կամ բիզնեսի հետ համագործակցող տեսքով է եղել, և հիմա գտնում ենք, որ դրան պետք է ժամանակին արձագանքենք, որպեսզի խնդիր չառաջանա»,- ասաց Գևորգյանը։

Գևորգյանն ասաց, որ 1-2 անհատական դեպքերին սովորաբար միությունը չի էլ արձագանքում, բայց ՊԵԿ-ի այս գործելաոճը մեծ ծավալներ է ստացել․

«Միությունը ներկայացնում է մի քանի հարյուր ռեստորաններ և սրճարաններ, Հայաստանում գործող լավագույն բրենդների մեծամասնությունը, դրանք և՛ ցանցեր են, և՛ անհատ ռեստորաններ, սրճարաններ են, այդ թիվը մոտ 300 է։ Երբ անհատական դեպքեր են, չենք էլ արձագանքում, բայց մեր խորհրդի նիստի ժամանակ հասկացանք, որ տասնյակ կազմակերպություններ են ենթարկվում այդպիսի աննախադեպ ծավալի և տարբեր, չընդհատվող ստուգումների։ Սովորաբար եթե մի ստուգումը սկսվում է, դա չավարտած` այլ ստուգում չի նախաձեռնվում, բայց երբ կազմակերպությունները բարեխիղճ հարկատուներ են և տեսնում են, որ մի ուղղությամբ չի ստացվում խախտում հայտնաբերել, մյուս ուղղությամբ են փորձում, մենք համարում ենք, որ դա վերադարձ է որոշակի ռեպրեսիվ մեթոդների, դա մեզ համար անհասկանալի է»։

Գևորգյանին հարցրինք՝ միայն ստուգո՞ւմ են, թե՞ տուգանում էլ են:

«Դեռևս իրենք չեն հասել ինչ-որ արդյունքի կամ արձանագրման, մենք այս հայտարարությունը որպես նախազգուշացում ենք անում, որպեսզի այդ տիպի ստուգումները դադարեն, որովհետև մենք համարում ենք, որ սա շատ վատ պրակտիկա է, եթե հանկարծ շարունակվի, և, բնականաբար, մեր իրավունքները պաշտպանելու հարցում վճռական կլինենք»։