Անդրանիկ Սիմոնյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու գործընթացը մոտենում է ավարտին
Անդրանիկ Սիմոնյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու գործընթացը մոտենում է ավարտին. նա այսօր նոր պաշտոն է ստացել
Լոռու մարզի նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանն այսօր ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել: Վերջինս անցած շաբաթ Քննչական կոմիտեի տեղակալ էր նշանակվել:
Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Փաշինյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու և նրան փոխարինելու է Սիմոնյանը, որին նշանակում են նույն ընթացակարգով, ինչ Արգիշտի Քյարամյանին՝ նախ քննչականում, ապա ԱԱԾ-ում պաշտոններ տալով:
Ըստ երևույթին ԱԱԾ-ում անգամ տեղյակ չեն տնօրենի հերթական փոփոխության մասին, քանի որ երկու օր առաջ պաշտոնապես հերքեցին Աբազյանի պաշտոնանկության մասին լուրը: Մինչդեռ Mediaport-ի կառավարության աղբյուրը պնդում է, որ Անդրանիկ Սիմոնյանն ԱԱԾ է տարվում տնօրեն նշանակվելու համար, ինչի ականատեսը կլինենք շուտով:
Առաջիկայում ուշագրավ մանրամասներ կներկայացնենք ԱԱԾ՝ 32-ամյա ապագա տնօրենի մասին:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը