Հովիկ Աղազարյանը գոհ է պատերազմի արդյունքներից
«Իրավունք» թերթը գրում է.
«Իշխանությունների հարցազրույցները վերջին շրջանում մշտապես աչքի են ընկնում խիստ քննադատություններով: Իսկ պատճառը դրանցում հնչած հակապետական, հակահայկական ձևակերպումներն են կամ արտահայտված մտքերը, որոնք, ցավոք, դուրս են գալիս իշխող կուսակցության կարկառուն դեմքերի շուրթերից: Այդպիսին էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի վերջին հարցազրույցներից մեկը, որը, ցավոք, չունեցավ սթափեցնող ոչ մի քայլ, փոխարենը օրերս էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է ականջին չհավատալու հայտարարություններ արել:
Այսպես՝ ըստ Աղազարյանի, ինքը գոհ է պատերազմի արդյունքներից, համենայնդեպս, իր տեսակետով՝ հարցին, եթե վերջին 30 տարվա կտրվածքով չնայենք, բոլորս էլ գոհ կմնանք պատերազմից: Ընդհանրապես, անհասկանալի է՝ արդյոք կարող է մեկ հայ գոհանալ պարտված լինելուց, տարածքների խայտառակ կապիտուլյացիոն ակտ ստորագրելուց և 5000 զոհեր ունենալու դեպքում, էլ չենք խոսում կորածների, գերեվարվածների մասին:
Արդյոք կարելի է խոսել գոնե մեկ արդյունքի մասին, որը գրանցել ենք պատերազմի ավարտից հետո: Աղազարյանն ասում է, որ եթե ընտրություններին իրենք պարտվեն, դա համազոր կլինի պատի տակ իրենց (նկատի ունի իշխող թիմի) «գյուլելուն»: Այս պնդումը հաստատում է այն տեսակետը, որ այս իշխանությունները նժարի վրա են դրել իրենց հայրենիքը և իշխանությունը, քանի որ այնքան են կառչել այդ աթոռներից, որ կյանքի ու մահվան հարց է դարձել իշխանությունում մնալը:
Աղազարյանը, լինելով մոլեռանդ աթեիստ, խիստ վիրավորական արտահայտություն է թույլ տվել հանդեպ հոգևոր դասի, հատկապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի: Ըստ այս մարդու՝ «Կաթողիկոսի ձայնը համարյա նույնն է, ինչ իրենց գյուղի որևէ գյուղացունը»: Սա հայտարարում է մի մարդ, ով իր փնթի ու ապիկար կառավարման պատճառով Հայ եկեղեցուն զրկել է բազում սրբավայրերից, պատճառել հոգևոր և նյութական լուրջ կորուստներ:
Սակայն արդարացի կլինի հարցնել՝ իսկ այդ դեպքում, պարո՛ն Աղազարյան, ինչո՞ւ ձեր գյուղացիները չեն միջնորդում, որպեսզի Արցախում գտնվող սրբավայրեր կարողանան այցելել հավատացյալներ կամ հոգևոր կյանքը շարունակել: Ու հետո՝ բոլոր հայերի կաթողիկոսին, ինչպե՞ս եք դուք համեմատում գյուղացու հետ, արդյոք պետականամետ գործիչը կարող է իրեն թույլ տալ նման անհեթեթություններ: Ինչպե՞ս կարելի է մեր հանրությանը չափել ընտրական ձայներով:
Փաստորեն, ստացվում է, որ «Իմ քայլի» բազմաթիվ պատգամավորներ խիստ հանգիստ վիճակում են և իրենց բերած արհավիրքի մասով ոչ մի անհանգստություն չունեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ այսօրվա համարում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը