Ի՞նչ կապ ունի իշխանական օլիգարխը բուհերի շենքերի վաճառքի հետ
Մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած գյուղում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ունեն գաղափար՝ բուհերի շենքերը հանել վաճառքի, այդ գումարներից Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։
Ավելի ուշ սոցկայքերում հայտնվեց իմքայլական նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի գրառումը, որից պարզ է դառնում, որ սույն գաղափարը Փաշինյանի մոտ հղացել է, կամ ավելի ճիշտ՝ նա այդ մասին խոսել է դեռևս 2020 թվականի ամռանը՝ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ, երբ հայտարարել է, թե իր կարծիքով՝ քանի դեռ համալսարանական շենքերը գտնվում են Երևանում, կրթությունն ու գիտությունը ուղղակի չեն կարող զարգանալ։
Analitik.am-ի տեղեկություններով, այս գաղափարի ետևում իրականում կանգնած է իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, ով Փաշինյանին համոզել է բուհերի տարածքները վաճառել իրեն՝ դրա փոխարեն խոստանալով ակադեմիական տարածքներ կառուցել Երևանից դուրս։
Ըստ մեր աղբյուրի, իշխանական օլիգարխը նպատակ ունի թուրքերի հետ հյուրանոցային բիզնես սկսել Երևանում, իսկ բուհական շենքերը հարմար են դրա համար՝ գտնվում են մայրաքաղաքի ամենալավ հատվածներում, հայտնի են և այլ առավելություններ ունեն։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ