Դատավոր Մհեր Պետրոսյանի՝ ԲԴԽ-ին ուղղված դիմումն ուղարկվել է քրեական ոստիկանություն
ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ ԲԴԽ-ին ուղղված դիմումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Քրեական ոստիկանություն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ դատախազությունից։
Հիշեցնենք, որ Մ.Պետրոսյանի նկատմամբ ճնշման միջոցներն սկսվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում կայացնելուց հետո: Նշված որոշումը դատական տեղեկատվական համակարգում ներբեռնվելուց հետո ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը մեկ այլ աշխատակցի հետ շտապել են վարչական դատարան՝ փորձելով հանդիպել դատավորի հետ՝ մինչ նա կհասցներ քննության առարկա դարձնել հայցի ապահովման միջնորդությունը։
Դատավորը հրաժարվել էր ընդունել ԱԱԾ աշխատակիցներին ու նրանց այցի մասին տեղեկացրել ԲԴԽ-ին: Այդուհանդերձ, դատավորը քննարկել է փաստաբանների միջնորդությունն ու հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացրել: Դատավորի համարձակ վարքագիծը ու կոնտակտի դուրս չգալու քայլը խիստ «բարկացրել» է ԱԱԾ պաշտոնյային, որը որոշ զրույցներում սպառնացել է «նստեցնել» դատավորին։
Վերջինս իրեն ուղղված սպառնալիքների մասին մարտի 25-ին գրավոր դիմում է ներկայացրել ԲԴԽ, ինչից անմիջապես հետո ԲԴԽ-ում կազմակերպվել է քննարկում, լսվել է դատավոր Մհեր Պետրոսյանին: Կայացած քննարկումից հետո ԲԴԽ-ն ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ ԲԴԽ-ին ուղղված դիմումի պատճենը՝ ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ