Մարտի 28-29-ին գիշերը հովտային գոտում սպասվում է օդում՝ -3...-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան. Եղանակը Հայաստանում
Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3...-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։
Հանրապետության տարածքում՝ մարտի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 27-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում մարտի 27-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +7+9:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -8-3, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +6+8,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3,
Լոռիում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +3+7,
Տավուշում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +5+10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` -2-5, ցերեկը՝ +8+10,
Արարատում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +9+12,
Արմավիրում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +9+12,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +9+12,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+12,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +1+6,
Արցախում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+12:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ