Լոռու դպրոցներից դրամահավաքի հաշվետվությունը պետական գաղտնիք է. մարզպետարանի պարզաբանումը
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ պատերազմի օրերին Վանաձորի հանրակրթական ուսումնական հաստատություններից՝ Ռուսաստանից զրահաբաճկոններ և սաղավարտներ գնելու համար: Փողի հավաքման նախաձեռնողը եղել է Լոռու մարզպետարանը: Ընդ որում՝ դպրոցներին հրահանգվել է գումարը ներկայացնել ՌԴ ռուբլու տեսքով՝ պատճառաբանելով, թե այն միանգամից ռուբլիով փոխանցվելու է ՌԴ: Դպրոցները պահանջել են գումարի հանձնման ստացական, սակայն մարզպետարանից ոչինչ չեն տվել:
Հրապարակումից հետո խմբագրությունը Լոռու մարզի այլ շրջաններից տեղեկություններ ստացավ, որ Լոռու մարզպետարանը գումար է հավաքել ոչ միայն Վանաձորի դպրոցներից, այլև ամբողջ Լոռու մարզից: Հայտնել էինք, որ նշված գումարի հավաքման հրահանգն իջեցվել է զանգահարելու միջոցով, ընդ որում՝ բոլորին զանգել են բացառապես «WhatsApp» համակարգի միջոցով:
Քանի որ Լոռու մարզպետարանից կտրուկ հրաժարվեցին բանավոր բացատրություն տալ, կայքը գրավոր հարցում է ուղարկել Լոռու մարզպետարան՝ պարզաբանում ստանալու՝ մինչ օրս Լոռու մարզպետարանի կողմից ինչո՞ւ չի հրապարակվել պատերազմի օրերին Ռուսաստանից զրահաբաճկոններ և սաղավարտներ գնելու նպատակով Վանաձորի հանրակրթական ուսումնական հաստատություններից ՌԴ ռուբլիով հավաքված գումարի ծախսման մասին հաշվետվությունը, և ե՞րբ է հրապարակվելու այն: Պատասխանն առավել քան ապշեցուցիչ էր՝ տեղեկատվությունը չի կարող ներկայացվել, քանի որ այն պարունակում է պետական գաղտնիք: Փաստորեն, եթե հանկարծ հայ հասարակությունն իմանա, թե ինչ են արել հավաքած փողերը, Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սանձազերծել…
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ