Ի՞նչ սպասել «Կավկասուս Օնլայն»-ի ադրբեջանականացումից
Վրացական մամուլը երեկ տեղեկացրեց՝ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնել է «Կավկասուս Օնլայն» (Caucasus Online) ընկերության «մնացորդային» 51 տոկոսանոց մասնաբաժինը:
Նկատենք՝ ադրբեջանցի գործարարը 2020-ին ձեռք էր բերել ընկերության 49 տոկոսը:
Նախկինում վրացական ընկերությունն այս պահին ապահովում է Հայաստանի ինտերնետ տրաֆիկի 85 տոկոսը, Ադրբեջանի ինտերնետ տրաֆիկի՝ 50, և Վրաստանի տրաֆիկի՝ 55 տոկոսը:
Ակնհայտ է՝ սրանով հետպատերազմյան շրջանի մեր անվտանգային խնդիրներին գումարվում է ևս մեկը. իսկ թե կոնկրետ ինչ պետք է սպասել այս առքուվաճառքից, 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը.
«Քանի որ իրենք մեր հիմնական մատակարարներից են, ապա տեսականորեն ու, կարծում եմ, պրակտիկորեն իրենց ձեռքում հայտնվում է մեզ մոտ ինտերնետ կապի խափանումներ առաջացնելու կոճակը:
Մյուս տարբերակը՝ ինչ-ինչ հիպերհարձակումների համար մեր դեմ փաստացի հարթակն է, ու երրորդը՝ տվյալների հավաքագրումն է հայաստանցիների ինտերնետ այցելությունների մասին»:
Հարցին՝ այս պահին ունե՞նք արդյոք այլընտրանք, մեդիափորձագետը պատասխանեց. «Այլընտրանք ունենք, որովհետև իրենք մեր միակ մատակարարը չեն, բայց քանի որ իրենք մեծ հատվածն են կազմում, ապա կենսական հատվածն է մեզ համար»:
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ հնարավոր է դիմել այլ մատակարար ընկերությունների, ինչը, սակայն, ենթադրում է լուրջ փոփոխություններ և լրացուցիչ ծախսեր:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ