Դատարանը վարույթ է ընդունել Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում է Դատական-տեղեկատվական համակարգը:
Համակարգից տեղեկանում ենք, որ քրեական գործը դատավոր Վահե Միսակյանին մակագրվել է մարտի 17-ին, հաջորդ օրը դատարանը վարույթ է ընդունել քրեական գործը։
Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), եւ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Մարտի 9-ին նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք, ըստ Քննչական կոմիտեի, եւս պարունակում են իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:
Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն համարում է քաղաքական հետապնդում։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ