Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Նեյմարը բանակցում է նոր ակումբի հետ Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք «Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA «Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունը Հորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական է Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում

Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը

Անդրանիկ Քոչարյան, ես հույս ունեմ, որ մի օր քեզ դեմ առ դեմ կհանդիպեմ ու կտեսնեմ, թե ինչպես ես դու քեզ մոտ նախարար աշխատող Վաղարշակ Հարությունյանի նման միզում տակդ

Մարտի 19-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը հարցազրույց էր տվել Սաթիկ Սեյրանյանին՝ վերջինիս հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակում:

Աղմկահարույց հարցազրույցից հետո, որում Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել էր իր ընտանիքի նկատմամբ իշխանությունների հետապնդումներին, Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից իր քրեական գործի ընթացքին միջամտությանը, Արցախյան վերջին պատերազմին ու դրա պատճառներին, կրքերը չեն հանդարտվում:

Այսօր էլ Ազգային ժողովի (ԱԺ) Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական Անդրանիկ Քոչարյանն էր անդրադարձել Ռուբեն Հայրապետյանին իր ֆեյսբուքյան էջում՝ տարատեսակ պնդումներ կատարելով Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ:

168.am-ը կապ հաստատեց ՀՖՖ նախկին նախագահի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել Անդրանիկ Քոչարյանի գրառումը: Ռուբեն Հայրապետյանի արձագանքը մեջբերում ենք բառացի:

«Բեղավոր Անդոնին ուղղակի ուզում եմ ասել, որ եթե ինքը հիշողության կորուստ ունի, ապա իր ընտանիքի անդամները հաստատ չեն տառապում դրանով: Բոլորը լավ են հիշում, թե տասնյակ տարիներ նա ինչպես է իմ հետևից ընկած՝ պտտվել ու երազել, որ ինձ հետ շփվի, մտերմություն անի, իսկ ավելի ստույգ՝ որ ես իրեն տիրություն անեմ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը՝ ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի այն պնդման, թե 90-ականներին իր՝ ներքին գործերի, ապա՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ լինելու տարիներին, նախկին պատգամավորը շուրջ 4 տարի այդ նախարարությունների պատերի տակ ամեն գնով ընդհանուր ծանոթներ էր փնտրում՝ իր հայացքին արժանանալու և իր շրջապատի կողքին հայտնվելու նպատակով:

Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի գրառման այն հատվածին, ուր վերջինս ասում է. «Ես հույս ունեի, որ արդարադատությունից փախչելուց հետո դու պետք է առնվազն հեռանայիր Հայաստանի հանրային կյանքից, քանի որ դու և քո քաղաքական գործընկերները՝ ձեր հոգեհոր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, վաղուց մերժված եք», Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ ինքը հպարտանում է, որ հաղթած, բայց մերժված Սերժ Սարգսյանն իր հոգևոր հայրն է:

«Ես դրանով միայն հպարտանում եմ՝ որպես հայ տղամարդ: Թող ինքը մտածի, որ ունի կապիտուլյանտ և թուրքի քիրվա դարձած հոգևոր հայր: Ոչ թե ես կամ Սերժ Սարգսյանը, ով իր ողջ կյանքը նվիրել է Արցախն ազատագրելուն ու այն շենացնելուն, այլ Քոչարյան Անդոն ու Նիկոլ Փաշինյանը պետք է ամաչեն, որ իրենց հետագա ողջ կյանքն ապրելու են դավաճանի խարանով»,– ասաց Ռ․ Հայրապետյանը:

Ռուբեն Հայրապետյանը նկատեց, որ հասկանում է՝ ինչն է հունից հանել Անդրանիկ Քոչարյանին:

«Ես, Անդրանիկ Քոչարյան, հույս ունեմ, որ մի օր քեզ դեմ առ դեմ կհանդիպեմ ու կտեսնեմ, թե ինչպես ես դու քեզ մոտ նախարար աշխատող Վաղարշակ Հարությունյանի նման միզում տակդ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Վերջինիս խոսքով՝ Անդրանիկ Քոչարյանը կարծես թե չի ընկալել հաղորդման բուն իմաստը կամ դիտմամբ է շրջանցել այն:

«Հաղորդման առանցքը բոլորովին այլ թեմա էր, ու Անդրանիկ Քոչարյանը, միտումնավոր շրջանցելով հարցազրույցի բուն թեման, նման անհեթեթ պատասխանով է հանդես եկել: Նրա նպատակը, իհարկե, պարզ է, սակայն Քոչարյան Անդոն մի բան է մոռացել: Ամբողջ Հայաստանը՝ Երևանով, Շիրակով ու Արցախով, գիտի՝ նա ով է, ու ես ով եմ: Բոլորը գիտեն՝ ինչ է արել նա առհասարակ, ինչ գործունեություն է ծավալել իր կյանքում, ու ինչ եմ ստեղծել, ինչպես եմ ապրել ես: Անդո, քո բարբաջանքների գնահատականը ես չպետք է տամ: Բոլորի հիշողությունները թարմ են: Ինչպես տեսնում ես, ասածներիդ ու արածներիդ գնահատականները տալիս են ու հեչ վատ չեն տալիս»,- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը: