Ֆրանսիան դեմ է կորոնավիրուսից անհապաղ համընդհանուր պատվաստմանը
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր չեն հասանելի դարձնել պատվաստումները բոլոր բնակիչների համար, քանի դեռ չեն պատվաստվի խոցելի խմբերի ներկայացուցիչները, եւ պատրաստվում է հունիս կեսերին պատվաստել 30 միլիոն մարդու: Այդ մասին կիրակի հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը BFM հեռուստաալիքի եթերում ելույթ ունենալիս:
«Դա անպատասխանատվություն կլիներ հենց այս պահին ռիսկի գոտում չգտնվող երիտասարդներին պատվաստվելու հնարավորություն տալը»,-հայտարարել է նա: Կիրակի առավոտյան Europe1 ռադիոյի եթերում նա, մասնավորապես, կոչ է արել «չեղարկել արգելապատնեշները պատվաստումների ոլորտում» եւ կոչ արել պատվաստվել բոլոր բնակիչներին:
«Ֆրանսիայում պատվաստվելու համար գլխավոր արգելապատնեշը մատակարարումների չափերն են,-պարզաբանել է նա:- Այսօրվա դրությամբ որեւէ երկիր չունի հնարավորություն անհապաղ պատվաստել իր բոլոր բնակիչներին: Ֆրանսիայում դա կարող է տեղի ունենալ ամռանը»:
Աթալի խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը հույս ունի, որ պատվաստանյութերի մատակարարումները լրջորեն կաճեն մարտի վերջում Pfizer – BioNTech կոնսորցիումի դեղամիջոցների հաշվին: Ներկայիս ժամանակացույցը ենթադրում է 10 միլիոն պատվաստանյութ ապրիլի կեսերին, 20 միլիոն՝ մայիսին, 30 միլիոն՝ հունիսի կեսերին: «Դեռեւս մենք պատվաստում ենք առաջնահերթ հիվանդության ծանր արտահայտված ընթացքի վտանգով մարդկանց»,-ասել է Աթալը:
Իշխանությունների վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4,2 միլիոն դեպք: Վարակի հետեւանքներից մահացել է ավելի քան 92 հազար մարդ: Ներկայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երկրի բնակչության շրջանում 6 միլիոն մարդ, որոնցից 2,4 միլիոնն արդեն ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափերը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել