ՀՔԾ-ն կլուծարվի. ինչ կստեղծվի դրա փոխարեն
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ինչպես ձևափոխել ուժային կառույցները, դատական համակարգը, որ կարողանան ցանկության դեպքում յուրաքանչյուրին իրավաբանորեն պատժել: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովում նիստի ժամանակ հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է և դրա փոխարեն, ըստ էության, լինելու է Հակակոռուպցիոն կոմիտե:
Այս մասին նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ըստ օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը:
Օրենքով սահմանված կարգով՝ կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն: Այստեղ ուշագրավն այն է, որ երբ իշխանությունները սկսեցին խոսել նոր կենտրոնի ստեղծման մասին, «Ժողովուրդ» օրաթերթը 2019 թվականի հունիսի 8-ին գրել էր, որ ՀՔԾ-ն լուծարվելու է, սակայն 2020 թվականի փետրվարի 13-ին ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասել էր, թե Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ չի նախատեսվում լուծարել ՀՔԾ-ն։
Ավելին՝ հենց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նույն Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, թե ՀՔԾ-ն չի լուծարվելու: ԵՎ, ահա, այժմ՝ մեկ տարի անց, Բադասյանն ասում է, թե իրավապահ մարմինների և, մասնավորապես, ՀՔԾ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել ՀՔԾ-ն` ուժը կորցրած ճանաչելով «ՀՔԾ-ի մասին» օրենքը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի