Երկրպագուներն անհամբեր են. նոր ֆիլմ Հարի Փոթերի մասին
Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի երկրպագուները Վոլան դե Մորտին ճանաչում են որպես զորեղ կախարդ, որը մեծ մոգական ուժ ունի եւ գրեթե անմահության է հասել։ Նոր ժապավենում, որի նկարահանումներն ավարտվել են Ֆրանսիայում, հանդիսատեսը կիմանա, որ լորդի ոչ բոլոր նախնիներն են չարագործներ եղել, ինչպես նաեւ անցյալի այլ հետաքրքրաշարժ գաղտնիքներ։
Զտարյուն կախարդների հինավուրց տոհմին պատկանող Սալազար Սլիզերինի ժառանգները՝ Հանտերի (Մրաքսների) ընտանիքի վերջին սերունդները, ապրում են հյուղակում։ Ըստ սյուժեի՝ Բոբ Օգդենը ծանուցագիր ունի Մորֆինի որդու վերաբերյալ։ Նա մեղադրվում է մագլին կախարդելու համար։ Ստորաբաժանման ղեկավարը հանդիպում է Մերոպա Գոնտին, որը պատուհանից հետտեում է մագլ Թոմ Ռեդլ ավագին։ Բոբը սկզբում ոչինչ չի հասկանում, սակայն ինչ-որ չարագուշակ բան է զգում լորդ Վոլան դե Մորտի՝ բոլոր ժամանակների ամենամութ կախարդի սկզբնավորման համար։
Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ֆիլմի վրա աշխատանքը, որի ռեժիսորը Ժորիս Ֆոկոն Գրիմոն է, շարունակվել է մոտ երկու տարի։ Նկարահանումներն անց են կացվել Ֆրանսիայում անգլերենով։ Ռոլան դե Մորտի դերը կատարել է ֆրանսիացի հայտնի դերասան Մաքսանս Դանե-Ֆովելը։ Ժապավենում նկարահանվել է նաեւ դերասանուհի Ագաթա Մաքսիմովան։
Առաջին ամսվա ընթացքում «Մրաքսների ընտանիքի» պաշտոնական թրեյլերն ավելի քան կես միլիոն դիտում է հավաքել, իսկ ֆիլմաշարի նոր կինոարտադրության մասին լուրը հայտնվել է աշխարհի խոշորագույն լրատվամիջոցներում։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել