Ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը հետագա պատիժը կկրի հայրենիքում
ՌԴ-ում հայկական ռեստորաններից մեկում վիճաբանության ժամանակ ադրբեջանցու սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի Արման Առաքելյանը երեկ տեղափոխվել է Հայաստան՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանաբնակ փաստաբան Արթուր Դաշյանը:
Նա արդեն չորս տարի պայքարում է, որ ՌԴ իշխանությունները ՀՀ-ի իրավապահներին փոխանցեն Առաքելյանին՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար:
Ըստ նրա` ՀՀ արդարադատության նախարարը, կոնվենցիայի համաձայն, կարող է միանձնյա որոշում կայացնել` ընդունելու կամ չընդունելու:
Արման Առաքելյանին ՀՀ տեղափոխելու հարցը բարձրացվել է տարբեր նախարարների պաշտոնավարման ժամանակ, մինչև Ռուստամ Բադասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար նշանակվելը տարբեր ատյանների հետ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել,այդ թվում՝ վարչապետի մամուլի խոսնակի հետ բանակցային գործընթաց է եղել, սակայն վերջիններս կողմից էլ գործընթացը ձգձգվում էր: Փաստաբանի փոխանցմամբ` որոշակի քայլերից հետո հաջողվեց ընդհանուր կոնսենսուսի գալ և Բադասյանը ստորագրեց փաստաթուղթը՝ Արման Առաքելյանին ՀՀ տեղափոխելու վերաբերյալ՝ հետագա պատիժը կրելու նպատակով:
Նշենք, որ Առաքելյանը ՌԴ-ում իր պատիժը կրում էր Մորմանսկ քաղաքի քրեակատարողական հիմնարկում: Փաստաբանի դիտարկմամբ՝ կյանքի նկատմամբ վտանգի հարցը միշտ էլ ակտուալ է եղել, որովհետև օտարության պայմաններում է գտնվել անազատության մեջ, ընդ որում՝ ՌԴ-ում բավականին մեծ ազդեցություն ունի ադրբեջանական լոբբին և մտավախություն կար, որ ամեն ինչ էլ հնարավոր է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի