ՄԻՊ ֆինանսավորման կրճատման նախագիծը ակնհայտ հակասահմանադրական է, ընդունվելու դեպքում անմիջապես դիմելու եմ ՍԴ
Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է, դրա ընդունվելու դեպքում ես անմիջապես դիմելու եմ ՍԴ, որ վիճարկվի սահմանադրականությունը: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքի վերացման Կառավարության նախաձեռնությանը, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն։
«Ավելին՝ միանգամից միջնորդելու եմ կասեցնել այդ դրույթի գործողությունը, որովհետև կարծում եմ՝ այն այնպիսին է, որ խնդիրներ է առաջացնելու նաև երկրի իրավական անվտանգության և ժողովրդավարության համար»,-հավելեց նա:
Նա նշեց, թե Կառավարությունից ընդգծում են՝ միևնույն է՝ ՄԻՊ-ի բյուջեն ընդունում է ԱԺ-ն, և հնարավոր է՝ չհաստատի կառավարության նախագիծը:
«ԱԺ-ն այդ առումով անարդունավետ, չգործող երաշխիք է: Կառավարող խմբակցության կազմում այժմ կա 83 պատգամավոր, այս օրենքը փոխելու համար անհրաժեշտ է 80 պատգամավոր, հետևաբար քաղաքական որոշում կայացնելու դեպքում, եթե նույնիսկ ամբողջ ընդդիմությունը դեմ քվեարկի, այս օրենքը, միևնույն է, փոխվելու է, բյուջեն կրճատվելու է: Ստացվում է՝ նաև կառավարող խմբակցությունից ես կախվածության մեջ ընկնում: Ակնհայտ է, որ մարդու իրավունքներին աջացող ժողովրդավարական ինստիտուտները չեն գործում»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, որ ՄԻՊ-ի կամ օմբուդսմենի հաստատությունը որքան ուժեղ է, այնքան երկրում բարձր է ժողովրդավարության աստիճանը:
Թաթոյանն անդրադարձավ կառույցի գործունեությանը՝ նշելով, թե կառույցի կողմից դրական լուծված գործերի ցուցանիշը 2015-2016 թվականների համեմատ մի քանի անգամ աճել է. «Եթե նախկինում եղել է մոտ 400 դրական լուծված գործ, հիմա 2300-ի հասնում, իսկ այս տարի ակնկալում ենք, որ ավելի շատ կունենանք»,-նշեց նա՝ ընդգծելով նաև, որ ՄԻՊ աշխատանքի ծանրաբեռնվածությունը շեշտակի աճել ու նոր ոլորտներ է ընդգրկել պատերազմի ընթացքում և դրանից հետո:
Ըստ Թաթոյանի՝ խտրական մոտեցում կա ՄԻՊ կառույցի հանդեպ: Նա նշեց, թե անհրաժեշտ է համարում հարցը դիտարկել կոնկրետ կոնտեքստում՝ որոշ ժամանակ առաջ ՄԻՊ-ից վերցրել են նաև ավտոմեքենաների մի մասը, մինչդեռ, ըստ Թաթոյանի, ՄԻՊ գործունեության դեպքում բոլորովին այլ սկզբունքներ են գործում, և ավտոմեքենաների կրճատումը կարող է խնդիրներ առաջացնել:
«Սկզբում կառավարությունը մեզ առաջարկել էր վերցնել 8 մեքենա, որոնցից մեծ մասը Եվրամիության միջոցների հաշվին հատկացված մեր մեքենաներն էին, հետո, չսպասելով մեր կարծիքին, առաջարկվեց վերցնել 7-ը: Սկզբունքային առարկություններ ներկայացրինք, որ դա լուրջ խոչընդոտ է լինելու մեր աշխատանքին, քանի որ դա մեր մեքենաների 80-90 տոկոսն էր կազմելու: Ի վերջո, որոշվեց 3-ը վերցնել»,-ասաց նա:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ