ԱԱԾ-ում քրեական գործ կհարուցվի ոչ թե Աննա Վարդապետյանի և քննիչի կատարած հանցագործության, այլ համակարգիչը «կոտրելու» փաստով
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի գործողությունների` 168.am-ի հրապարակման մեջ տեղ գտած փաստերի առնչությամբ անմիջապես պետք է քրեական գործ հարուցեր առնվազն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով, սակայն դատախազությունից, իրենց վրայից «գցելով»՝ գործն ուղարկել են ԱԱԾ։
168.am-ի տեղեկություններով, սակայն, քրեական գործը հարուցվելու է ոչ թե Աննա Վարդապետյանի ու քննիչի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու փաստով, ինչը սովորական կլիներ նորմալ, օրինական երկրի պարագայում, այլ Քրեական օրենսգրքի 251 հոդվածով` համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը։ Այսինքն` սա նշանակում է, որ ոչ թե Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի ու քննիչի դեմ է պրոցես հարուցվելու նրանց կատարած լրջագույն հանցանքի համար, երբ Աննա Վարդապետյանը կոնկրետ ցուցումներ էր տալիս, թե ինչ մեղադրանք առաջադրեն Ռաֆիկ Հայրապետյանին, այլ այն մարդու նկատմամբ, ով կոտրել է համակարգչի գաղտնաբառը ու դուրս է բերել այդ տեղեկատվությունը։
Սա է փաշինյանական արդարադատության պատկերը։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի