Արմեն Սարգսյանն իմիտացնում է որոշակի գործունեություն, ստեղծում ինտերշում. Սաղաթելյան
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի քայլերն այս պահին առավել հարիր մոտեցումն է։ Այս մասին «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամները դիրքային պայքար են մղում՝ ելնելով իրենց նեղ շահերից, հետեւաբար նրանց քայլերը մեկնաբանել չի պատրաստվում։
Ըստ նրա՝ իրավիճակը պետք է դիտարկել կողքից։
«Ժողովուրդն ուզում էր իմանալ, թե որտեղ է բանակը։ Ժողովուրդը միանշանակ ֆիքսեց, որ բանակը Նիկոլ Փաշինյանի հետ չէ,- ասել է գործիչը եւ ավելացրել. «Հանրային ցասումը՝ ընդդիմության և հասարակության, տեղի էր ունենում մինչև ԳՇ հայտարարությունը, ԳՇ հայտարարության ժամանակ և հայտարարությունից հետո։ Միանշանակ է, որ սահմանադրության համապատասխան կարգավորումը ենթադրում է, որ վարչապետները կարող են փոփոխվել շատ հաճախ․ իսկ ԳՇ պետը պետք է պաշտոնավարի առնվազն հինգ տարի։ Իրավական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը որևէ ազդեցություն չունի գլխավոր շտաբի պետի պաշտոնավարման վրա, բացի նշանակումից։ Գլխավոր շտաբի պետի հետկանչի մեխանիզմ մեր օրենսդրությամբ նախատեսված չէ, այլ բան, որ իրավական պրոցեսներն այլևս այս երկրի համար չեն»։
Արա Սաղաթելյանի գնահատմամբ՝ ՀՀ-ն այլևս իրավական պետություն չէ, ինչը պետք է ֆիքսեն նաև մեր միջազգային գործընկերները։ Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին, ապա Սաղաթելյանը նշեց, որ նրան վերաբերող գնահատականներում ձգտում է լինել զուսպ, որովհետև խոսքեր կան, բայց դրանք եթերային չեն։
Նա ընդգծել է, որ Արմեն Սարգսյանն իր ազդեցությունը նվազեցրել է այն պահին, երբ որեւէ «ծպտուն» չհանեց՝ ԱԺ-ի վրա կատարված հարձակման ժամանակ։ «Տվյալ պարագայում ևս Արմեն Սարգսյանն իմիտացնում է որոշակի գործունեություն, որը կարող է և չանել, այսինքն՝ ստեղծում է ինտերշում, ինչի մասին իրեն որևէ բան չեն խնդրել»,- հայտարարել է Արա Սաղաթելյանը։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի