Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Բանակը տեսնում է, եթե Նիկոլ Փաշինյանին հանդուրժեցինք իր պաշտոնում, ապա հաջորդ պատերազմը սարերի հետևում չէ և լինելու է ՀՀ տարածքում. Ա. Զաքարյան. (տեսանյութ)

Երբ Զինված ուժերի գլխավոր շտաբը մի մարդու պես՝ 19 գեներալ, 21 գնդապետ, բոլոր հրամանատարական բարձրաստիճան կազմը, հայտարարում է, որ այս կառավարությունը չարիք է և պետք է հրաժարականը պահանջել, սա գլխավոր թեման է, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը գնալու էր ԳՇ պետին հանելու ճանապարհով, որովհետև Նիկոլի ամբողջ խնդիրն իր տխրահռչակ ու ողբերգական իշխանությունը պահելն է. «Հայելի ակումբում» ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«Երեկ Նիկոլը ցուցադրական գնաց ԳՇ և ոչ մի էական, ՀՀ անվտանգային խնդիր չի քննարկվել, նա ևս չի հարցրել՝ հարգարժա՛ն գեներալներ, գնդապետնե՛ր, ինչո՞ւ եք պահանջում իմ հրաժարականը, ի՞նչ եմ արել, գուցե դո՞ւք ինչ -որ մի բան այնպես չեք արել, ի՞նչ իրավիճակում է մեր երկիրը, բանակը։ Դա իրեն բոլորովին չի հետաքրքրում, գնաց սահուն- սղլիկ մեր պրոբլեմներն աղավաղող ինչ-որ փոքրիկ տեքստ ասեց ու վերադարձավ: Եթե նա հանդիպման ժամանակ խոսեր պրոբլեմներից, այդ հանդիպումը կվերածվեր հակահայկական, հակապետական լինելու մի ամբողջ բուկետի, բայց նա զինվորականներին թույլ չտվեց, որ ինչ -որ մեկը կարծիք ասի և իր նախապես պլանավորված ելույթն արեց՝ ցույց տալով, որ ոչ- մի խնդիր չկա»,- նշեց նա:

Զաքարյանի խոսքով՝ այն հանգամանքը, որ զինվորականները նման քաղաքակիրթ ձևով, անվտանգային խնդիրներից ելնելով, հրաժարական են պահանջում, դա ուսումնասիրության խնդիր է, պարզելու, թե ի՞նչ կարևոր խնդիրներ կան, որ նման հայտարարություն են անում.

«Բանակը շատ նուրբ, զգայուն օրգանիզմ է, որն անմիջապես տեսնում է և զգում է պրոբլեմները, բանակը տեսնում է, որ հաջորդ պատերազմն անխուսափելի է դառնում, եթե այսպես շարունակվի, Նիկոլ Փաշինյանին հանդուրժեցինք վարչապետի պաշտոնում, ապա արդեն իսկ 99 տոկոսով կարելի է վստահ լինել, որ հաջորդ պատերազմը սարերի հետևում չէ և լինելու է շուտով ՀՀ տարածքների նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը, լինելով մեծ մանիպուլյատոր, կարողացել է ժողովրդի մի մասի ուղեղները այնքան լավ լվանալ, որ ոչ մի արձագանք ուղեղներին չի հասնում»:

Զաքարյանը նշեց, որ ինչպես երևաց, Նիկոլ Փաշինյանը եկել է Արցախի խնդիրներն ամբողջությամբ Ադրբեջանի և Թուրքիայի պատկերացրած ձևով լուծելու, այս իրականությունից հետո նույնիսկ մեր հասարակության մեջ առաջացել է կազուս, և աշխարհը չի հասկանում, թե հայ ժողովուրդը ինչ է ուզում:

Նրա հավաստմամբ՝ օտարերկրյա պարբերականներն են իրենց ուսումնասիրություններով հուշում, որ Հայաստանում հաջորդ պատերազմն է սպասվում, հունական, իտալական, արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնում են այդ մասին:

«Այդքան անտարբեր լինե՞լ սեփական ապագայի նկատմամբ, այսօր Երևանի փողոցները պետք է այնքան մարդաշատ լինեին, հասարակության պահանջը այնքան ներդաշնակ լիներ, որ այս իշխանությունները ստիպված լինեին մտածել ՀՀ անվտանգության մասին, բայց այսօր թքած ունեն ՀՀ անվտանգության, արտաքին քաղաքականության վրա, չեն հետաքրքրվում Արցախի ճակատագրով, բանակը հաստատուն քայլերով կազմալուծելու գործողություններ են անում, տնտեսությունն ամբողջությամբ փոխներգործության բոլոր հնարավոր ուղղությունները կորցրել է և սոցիալական, կապիտալ ծրագիր Հայաստանում չի իրականացվում և այս պարագայում իշխանությունները կարողանում են նորից մանիպուլացնել, սա աբսուրդ է»: