Ինչու երկու անգամ հաղթեցինք, իսկ երրորդ անգամ նույն թշնամուն պարտվեցինք
Ինչպես 1994-ի մայիսի 12-ին, այնպես էլ 2016-ի ապրիլի 5-ին մենք կարողացանք հակառակորդին պարտադրել զինադադար... Սակայն, 2020-ի նոյեմբերի 9-ին ստիպված էինք ինքներս գնալ պարտադրված զինադադարի և ստորագրել մի փաստաթղթի տակ, որով կորցրինք ոչ միայն զգալի հայրենական տարածքներ, այլև մեր ազգային արժանապատվությունը: Երեք դեպքում էլ մեր դեմ կռվում էին ադրբեջանաթուրքական դաշինքն ու վարձկան գրոհայիններից կազմված տարբեր խմբավորումներ՝ զինված տվյալ ժամանակահատվածի ամենաարդիական զինատեսակներով... Առաջին երկու դեպքում մենք կարողացանք մեր կամքը պարտադրել թշնամուն, քանի որ ունեինք ռազմական ու քաղաքական իշխանությունների միջև ձևավորված ներդաշնակ և ճիշտ փոխհամակործակցված գործողությունների ծրագիր ու, որ ամենակարևորն է, մեր թիկունքն ապահովված էր ներքին թշնամու հարվածներից: Բայց, ահա երրորդ դեպքում պարտվեցինք... Պարտվեցինք, քանի որ ոչ միայն մեր աջ ձեռքը չգիտեր ինչ է անում ձախ ձեռքը, այլ նաև նրա համար, որ մենք ունեինք երկու թշնամի՝ ներքին և արտաքին... Խնդիրն այն է, որ այդ խայտառակ հայտարարության ստորագրումից հետո անգամ, ոչ թե իշխանությունը, այլ Հայրենիքի ապագայով մտահոգ մեր ժողովրդի մտածող հատվածը ստիպված է Երկրի պաշտպանությունը կազմակերպել արդեն ոչ թե երկու, այլ մի քանի ճակատով...
Հ.գ.- Այս ռազմաքաղաքական խառնաշփոթում, բնականաբար, ամենածանր վիճակում բանակն է, քանի որ սահմանադրությամբ հենց նրան է վերապահված պաշտպանելու Երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը... Սակայն, իր առջև ունենալով նման դժվարագույն խնդիր, նա ստիպված է մտածել ու գործել ոչ միայն այդ ուղղությամբ, այլև, միաժամանակ, դիմագրավել իշխանությունը զավթած պատահականությունների քմահաճույքներին... Իսկ առանց համաժողովրդական աջակցության դա շատ դժվար կլինի...


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ