Որոշել են այսուհետ տուգանել դիմակ չկրող ուղևորներին
Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ վերսկսել են համատեղ վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ: Վերահսկողական աշխատանքներն իրականացվելու են մայրաքաղաք Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:
Հասարակական տրանսպորտից օգտվող ուղևորները պարտադիր պետք է կրեն դիմակ, իսկ ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողներն ու ֆիզիկական անձինք տրանսպորտային միջոցի ուղեսրահում պետք է ունենան ախտահանիչ հեղուկ, ինչպես նաև սպասարկումն իրականացնեն միայն տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով գերբեռնված երթևեկությունը։
Այն ուղևորներն ու տնտեսավարողները, ովքեր չեն պահպանի վերը նշված անվտանգության կանոնները, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի