Հայաստանը Թուրքիայից մեծ քանակությամբ լոլիկ, վարունգ է ներկրել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը Թուրքիայից բավականին մեծ քանակությամբ լոլիկ, վարունգ է ներկրել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է մտել 1 մլն 732 հազար 400 տոննա լոլիկ, իսկ 2019 թվականին Հայաստանը ներմուծել էր 2 մլն 893 հազար 100 տոննա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշ քանակությամբ լոլիկ ներմուծվել է նաեւ Իրանից՝ 241 տոննայի չափով: Բացի այս, Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ նախորդ տարվա ընթացքում ներկրվել է նաեւ վարունգ՝ 1 մլն 913 հազար տոննայի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան ծիրան է ներմուծվել ոչ միայն Իրանից, Վրաստանից, այլեւ Թուրքիայից:
Օրինակ՝ ՀՀ թուրքական ծիրան նախորդ տարվա ընթացքում ներմուծվել է 2045 տոննա: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Իրանից ներմուծվել է 2726 տոննա, Վրաստանից՝ 7528 տոննա ծիրան: Նշենք, որ թուրքական եւ իրանական ծագմամբ լոլիկի ու վարունգի ներկրումը մեծ հարված է տեղական արտադրությանը: Քանի որ ներկրված լոլիկն ու վարունգը շուկայում եւ սուպերմարկետներում բավականին էժան գնով են վաճառվում, հայ արտադրողները տուժում են:
Բանն այն է, որ գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, որ լոլիկ եւ այլ մշակաբույսեր աճեցնեն, մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով անհայտ բաղադրության լոլիկ ու վարունգ, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից, աղքատացնում, իսկ իրենք լուրջ շահույթ են գեներացնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի