ՌՀՄ. Ղարաբաղում պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները ՌԴ-ում սադրանքներ են կազմակերպում հայերի դեմ
Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունների եւ դեսպանատան մակարդակով սատարվում են սադրանքները Ռուսաստանում հայերի դեմ եւ հակահայկական քարոզչություն է տարվում: Այս մասին մարտի 8-ին NEWS.am-ին ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցը:
Նրա խոսքով` սա արդեն համակարգ է դարձել, Մոսկվայում դա դժվար է անել, քանի որ իրավապահ մարմինները զգոն են, սակայն մարզերում նման դեպքեր լինում են:
Նա հավելել է, որ ադրբեջանցիները ցանկացած կռիվ կամ սպանություն անմիջապես փորձում են վերագրել հայերին եւ բացասական հասարակական կարծիք ստեղծել:
Անանյանցը որպես օրինակ բերեց ընտանիքի սպանությունը Նիժնի Նովգորոդի գյուղերից մեկում, որը նույնպես վերագրեցին հայի:
«Այդ մարդն ավելի ուշ հայտնվեց եւ չափազանց վիրավորված էր, որ այդ հանցագործությունն իրեն է վերագրվել: Նա երբեք չէր եղել այդ գյուղում եւ ոչ մի կապ չունի սպանության հետ: Նախապես ինչ-որ ազգանուններ են հորինվում եւ հանցագործությունները վերագրվում են հայերին, իսկ ենք հետո ստիպված ենք լինում պարզել եւ հերքել»,- շեշտեց ՌՀՄ-ի փոխնախագահը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի