«Հայրենիք» կուսակցության անդամը ադրբեջանցիներից սպառնալիք է ստացել
«Հայրենիք» կուսակցության անդամը ադրբեջանցիներից սպառնալիք է ստացել: «Հայրենիք» կուսակցության անդամ Ռազմիկ Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԱՀԱԶԱՆԳ
Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով և կոտրատված հայերենով։ Ահա այսպիսի հաղորդագրություն եմ ստացել, որում թուրքը հայերենով պարծենում է Հայաստանի ղեկավարով՝ նրան կոչելով «մեր վարչապետը» և սպառնալով, թե «թուրքը գալիս ա Երևան, փախե՛ք»։
Հրավիրում եմ ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունը․ մինչ դուք ֆեյքերի որսով եք զբաղված, թուրքը նաև վիրտուալ հարթակում է հայերի հոգեբանական տեռորով զբաղվում։ Մինչ Հայաստանի վարչապեըի աթոռը զբաղեցնողը թուրքին է զիջում մեր Հայրենիքի հատվածները և Շուշին կոչում ադրբեջանական քաղաք, թուրքը ծաղրանքով մեր «դռներն է թակում»։ Մինչ դուք ելքեր եք որոնում՝ թեկուզ մեկ օրով երկարացնելու դավաճանի պաշտոնավարումը, թուրքը սպառնում է Երևան հասնելով՝ քաղաք, որտեղ բոլորիս՝ նաև ձեր երեխաներն են ապրում»։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի