Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում
Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ։ Հիշեցնում եմ, հայ-ադբեջանական սահմանի այս հատվածում ոչ մի պատերազմ չի եղել։ Այն այնպիսին է, ինչպես առաջ էր։ Կա Բարխուդարլի կայարանի խնդիր։ Բայց Ադբեջանն էլ մեզնից գրավել էր Բարխուդարլուից մի 20 անգամ ավելի մեծ տարածք՝ Արծվաշենը։ Բնական է, Արծվաշենը մեզ ետ տալու մասին խոսք չկա։
Հիմա Նիկոլը դավաճան է և ադբեջանա-թուրքական գործակալ. սա հասկացանք։ Բայց այս դեպքում խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունն է։ Եվ դրա երաշխավորը ՀՀ Նախագահն է։ Քանի դեռ այդ հողերը թուրքը չի վերցրել թող այս սրիկափալասը գնա Իջևան և մեր զորքերին ասի. համաձայն չեմ, ձեր դիրքերը մի զիջեք։ Ի դեպ Արմեն Փալասովիչ դավաճան սահմանը հենց այս պահին GPS-ով են որոշում։ Ասում էիր, իհարկե ուշացած, թե GPS-ով չի կարելի համաձայնել։ Դե գնա մի թող։ Կրկնում եմ, սահմանադրությամբ էլ սա քո գործառույթն է։ Մնում է այս ամենի կապակցությամբ հիշատակենք ևս 3 դավաճանի. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ՊՆ Վաղարշակ Հարությունյան և Տավուշի մարզպե Հայկ Չոբանյան»։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի