Թշնամական հորդա՞ն է ներխուժել Հայաստան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ հետևում ես այս իշխանությունների քայլերին՝ սկսած 2018 թվականից, տպավորություն է ստեղծվում, թե թշնամին գրավել է մեր երկիրը և զբաղված է ամեն ինչ կազմալուծելու, ոչնչացնելու, պարալիզացնելու գործով:
Գրեթե բոլոր ոլորտներում բանիմաց ու փորձառու կադրերն ազատվեցին աշխատանքից և փոխարինվեցին քայլած, անփորձ, անգրագետ կադրերով: Եթե ուսումնասիրենք այս 3 տարում պաշտոնի նշանակվածների ցանկը՝ նրանց կրթական ցենզը, կենսագրությունը, անցած ճանապարհը, ապա շատ զավեշտալի սուբյեկտներ կհայտնաբերենք այնտեղ, և ԱՄՆ-ում ու Էջմիածնում տաքսու վարորդ աշխատածներ, և տասնավարտներ, որոնք իրենց կենսագրականի՝ սեռի սյունակում «արու» են գրում, և ուսանողական նստարանից միանգամից պատգամավորի մանդատ ստացածներ, և ռուսաստաններում 10 տարի աշխատած խոպանչիներ, որոնց հրավիրել են հեղափոխությունից հետո բարձր պաշտոն ստանձնելու, և հագուստի խանութի մենեջեր, որ հիմա սոցապփոխնախարար է աշխատում և իր ընկերուհիներին համակարգի հիմնարկներում տնօրեններ կարգում: Ամբողջական ցանկի հրապարակումն ու վերլուծությունը կարող է ուսանելի ձեռնարկ լինել բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե փողոցում հեղափոխություն անելով՝ կարելի է երկիրը զարգացնել։
Բայց կադրերն էլ չեն խնդիրը՝ խելացի կառավարման, ճիշտ հրահանգավորման դեպքում անգամ 10-ամյա կրթությամբ անգրագետ ու անփորձ մարդիկ կկարողանային կարճ ժամանակում յուրացնել աշխատանքի հմտությունները և քիչ թե շատ աշխատունակ դառնալ: Բայց դրա համար հարկավոր է, որ պարագլուխը՝ երկրի ղեկին հայտնված մարդը, աշխատանքային մթնոլորտ ստեղծի, ոչ թե քանդի, այլ կառուցի և ստիպի, որ ներքևի օղակներում աշխատեն, այլ ոչ թե անաշխատ պարգևավճարներ ստանան: Մեր բախտն այդ հարցում ակնհայտորեն չբերեց: Երկրի ղեկին հայտնված անձը, պարզվեց՝ շատ ավելի անփորձ ու ապակառուցողական է, քան կարելի էր սպասել խմբագրի և պատգամավորի փորձառություն ունեցող մեկից:
Պարզվեց՝ նա այս երկիրը չի սիրում և այն դիտում է որպես ռազմավար, որը ստացել է կայծակնային հեղաշրջման և հանրությանը փողոց հանելու շնորհքի դիմաց: Պարզվեց, որ ատում է բոլոր աշխատող մարդկանց և գործող համակարգերը ու իր խնդիրն է համարում դրանք բոլորը կազմալուծելն ու կաթվածահար անելը: Այդ մտայնությամբ էլ նախ ազատեց բոլոր պրոֆեսիոնալներին՝ իբրև թե կոռուպցիայի դեմ պայքարելու մտայնությամբ: Սկսեց պայքարել անորոշ «նախկիններ» հասկացության դեմ՝ նախկիններից որոշ թալանչիների ու վարկաբեկվածների պահելով իր կողքին, իսկ մյուսներին՝ ազատելով: Սկսեց քանդել համակարգերը՝ կառավարության կառուցվածքը փոխելով, նախարարություններ վերացնելով, միավորելով ու ինչ-որ կառույցներ մի ոլորտից մյուսը տեղափոխելով: Սկսեց իրականացնել սորոսական շրջանակների տարիների ծրագիրը՝ կրթության համակարգի, ոստիկանության, ԱԱԾ-ի, դատական համակարգի բարեփոխումների մեջ անթաքույց ներգրավելով ամենաակնառու սորոսական գործիչներին ու հասարակական կազմակերպություններին: Սկսեց փոխել կրթական համակարգը և նրա ղեկավար կազմը՝ ռեկտորներ, տնօրեններ: Ձեռնամուխ եղավ գիտության համակարգը փոխելուն և Գիտությունների ազգային ակադեմիան վերացնելուն: Փոխեցին հայտնի բուժհիմնարկների ղեկավարներին: Մեծ եռանդով անցան համայնքապետեր փոխելուն, մանավանդ նրանց, ովքեր իրենց թրի տակով չանցան: Եվ այդ գործն իրականացնելու համար անգամ քրեական լծակներ գործի դրվեցին՝ ամոթալի ու փլվող քրեական գործեր հարուցելով այն համայնքապետերի նկատմամբ, որոնք հոժարակամ չեն հեռանում կամ չեն ենթարկվում:
Մի հսկա շրջան Նիկոլ Փաշինյանը խաչակրաց արշավանք իրականացրեց Սահմանադրական դատարանի դեմ՝ այն կիսով չափ իրեն ենթարկեցնելով: Հիմա ձեռնամուխ է եղել դատարաններին: Թեև 3 տարում նման փորձեր էլի են եղել՝ ձախողված վեթինգի ծրագիրը, օրինակ, որը միջազգային կառույցների միջամտությամբ չիրականացվեց: Դատարանները շրջափակելու, դատավորներին վիրավորելու, իսկ օրերս էլ ԲԴԽ նախագահին հրապարակավ նսեմացնելու ամոթալի ակցիաներից յուրաքանչյուրը բավարար կլիներ, որ հայ հասարակությունը հասկանար՝ վտանգավոր է, աղետաբեր է այս իշխանությունների պաշտոնավարման յուրաքանչյուր օրը: Սրանք անգամ չեն հասկանում, որ իրենք պոզիտիվ պարտավորություն ունեն դատական համակարգը գոնե ֆիզիկապես համալրելու և ԲԴԽ նախագահին հեռացնելու, վարկաբեկելու համար բոյկոտում են իրենց տարրական պարտականությունները՝ վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրելու գործընթացը: Եվ հպարտորեն՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի շուրթերով հայտարարում են, որ դատավորների թեկնածուների հետ խնդիր չունեն, բայց չեն մասնակցելու նրանց ընտրությանը՝ Ռուբեն Վարդազարյանի ինադու:
Աշխարհը նման անգրագետ, անգործունակ, երկիրը միտումնավոր կաթվածահար անող իշխանություններ, հավանաբար, դեռ չէր տեսել:
Սրանք երկրի ու հասարակության հետ վարվում են ինչպես թշնամին, որը պատերազմում հաղթել և գրավել է հակառակորդի երկիրը ու գիտի, որ վաղ թե ուշ պետք է հեռանա, ուստի ամեն ինչ անում է այն հիմնահատակ ավերելու, քանդելու, վառելու, մոխրացնելու համար, որպեսզի իր հեռանալուց հետո տասնամյակներով չկարողանան այդ երկրի բնակիչները վերականգնել այն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի