Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փորձագետները ոչ մեկ անգամ են զգուշացրել ՀՀ –ում հետպատերազմյան շրջանում ներդրումների իսպառ բացակայության մասին։ Հայտնի է, որ ներդրումները սիրում են կայունություն, կանխատեսելիություն և խաղաղություն, սակայն ներկայումս ՀՀ տնտեսական դաշտում առկա է կոլապս, իշխանություններն էլ երեք տարում ցույց են տվել, որ ծայրահեղ անկանխատեսելի են։
«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարության՝ այս կամ այն տնտեսական կամ սոցիալական փաթեթների հետ կապված քննարկումներն ավելի շատ իմիտացիոն բնույթ են կրում, քանի որ բովանդակային առումով դրանք ուղղակի «ջուր» են։
Թերթի՝ կառավարության աղբյուրը փոխանցում է, որ տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու, քննադատության ալիքները մեղմելու և հանրության աչքին թոզ փչելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակել, որ կարողանան այնպիսի տպավորություն ստեղծել, թե ինչ-ինչ ուղղություններով որոշակի քայլեր են իրականացվում։
Մասնավորաբար, նրանք փորձում են ամեն ջանք ներդնել առաջիկա գյուղատնտեսական տարուն ընդառաջ գյուղատնտեսական վարկերի որոշակի խմբաքանակ ապահովելու համար։ Այս մասով օրերս մի քանի տեսակոնֆերանսներ են իրականացվել , որոնց հիմնական նպատակն է Համաշխարհային բանկից ու ՎԶԵԲ-ից էժան վարկային փաթեթ պոկելը. մեր տեղեկություններով, որպես ոլորտային ներդրում, առաջ է քաշվում ջրամբարաշինության իդեան, ինչը, որոշ փորձագետների կարծիքով, աշխատող տարբերակ է։ Գոնե PR-ի տեսանկյունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի