Արցախում քրեական գործ է հարուցվել Սահմանադրական կարգի տապալման հիմքով. մեղադրանք կարող է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին. (տեսանյութ)
2021 թ.-ի փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը Գլխավոր դատախազ էր ընտրում: Մինչ քվեարկությունը Գլխավոր դատախազի թեկնածուին Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հայտարարություն-հարց ուղղեցի և ֆեյսբուք հարթակի իմ էջում տեղադրեցի տեսանյութը (նույն տեսանյութը կրկին տեղադրում եմ):
Մարտի 3-ին ստացա Գլխավոր դատախազ Գ.Գ. Ներսիսյանի գրավոր պատասխանը, որում մասնավորապես ասվում է.«Հաշվի առնելով սույն թվականի փետրվարի 11-ին ԱՀ Ազգային Ժողովի նիստում նաև Ձեր կողմից բարձրաձայնված լինելու հանգամանքը, հայտնում եմ, որ 10.12.2020թ. ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդման քննարկման արդյունքում սույն թվականի փետրվարի 18-ին գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է հիշյալ քննչական բաժնում: Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ դատախազությունը պարբերաբար կհրապարակի տեղեկատվություն»:
Հարկ եմ համարում փաստել, որ սա Արցախում նախադեպը չունեցող երևույթ է: Նորընտիր Գլխավոր դատախազ Գ.Գ. Ներսիսյանն իր գործողություններով, սկսում է ապացուցել, որ հանդիպումների ժամանակ ասված մտքերը լոկ խոստումներ չէին մեր քվեն ստանալու համար: Օրինական արդյունքին սպասելով, լիահույս լինենք, որ այնուամենայնիվ, մի օր ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ է հաստատվելու Արցախում: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցությունն էլ երբևէ հետ չի կանգնելու իր որդեգրած քաղաքականությունից, այն է` հետամուտ լինել, որպեսզի Արցախում հաստատվի արդարությունը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ