«Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի». Քոչարյան
Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կհանգեցնի նոր պատերազմի, այսօր ռուսական ԶԼՄ-ների համար կազմակերպված մամուլի ասուլիսում ասել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է Sputnik գործակալության հայկական ծառայությունը։
Նրա խոսքով, պատերազմը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ Հայաստանի իշխանությունների ձախողումն էր:
«Այժմ Մինսկի խումբն անհրաժեշտ է: Ռուսաստանը նույնպես դրա կարիքն ունի: Թե ինչ ուղղությամբ կընթանա ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացը, դժվար է ասել: Բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ անարդար խաղաղությունը չի կարող երկար տևել», - նշել է նախկին նախագահը:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել Վերսալի անարդար հաշտության պայմանագրի պատճառով:
«Եթե կողմերից մեկը համաձայն չէ պատերազմի արդյունքի հետ, ապա «սպասեք նոր պատերազմի»: Դա տեղի կունենա, երբ լինեն առավել հարմար աշխարհաքաղաքական պայմաններ և դրա համար անհրաժեշտ այլ խթանիչներ: Մենք պետք է գտնենք քաղաքական լուծում: Եվ եթե Ադրբեջանում կարծեն, որ լուծել են Ղարաբաղի խնդիրը, ապա դա կնշանակի հակառակը` չնայած այսօրվա լավագույն դիրքերին», - ասել է Քոչարյանը։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Նեթանյահուն վստահ չէ, որ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններից հետո իրանցիներն իշխանափոխություն կանեն