Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. քաղաքագետը լուծում է առաջարկում
Երկիրը պարտության հասցրած անձը չի կարող կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև այդ ընտրություններում պարտությունը դատավճիռ կլինի իր և թիմակիցների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի` վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը։
«Բնականաբար չի կարելի թույլ տալ, որ նման մարդիկ արտահերթ ընտրություններ անցկացնեն։ Բացի այդ, այս լարված իրավիճակում ընտրություններ անցկացնելն ուղղակի ճանապարհ է դեպի քաղաքացիական պատերազմ»,-ասաց նա։
Ըստ քաղաքագետի` քաղաքացիական բախման վտանգ է պարունակում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի գրառումն այն մասին, որ կարծես թե հասունացել է ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու պահը։
«Ժողովուրդը դուրս կգա փողոց, Արմեն Սարգսյանը կդառնա ուղղակիորեն հակամարտության մեջ մտնող անձ, իսկ նախագահը ներկայացնում է հասարակության այն շերտը, որը բավականին հանդարտ է, հակված չէ կոնֆլիկտների: Եթե այդ հատվածին էլ տանեն կոնֆլիկտների, նշանակում է` Փաշինյանը մնում է բացառապես ավանտյուրիստների խմբակի հույսին, որը փորձում է երկիրը տանել քաղաքացիական պատերազմի»,-շեշտեց Բոզոյանը։
Քաղաքացիական բախումներից խուսափելու միակ տարբերակը, ըստ Բոզոյանի, ժամանակավոր կառավարություն ձևավորելն է։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի