Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Նեյմարը բանակցում է նոր ակումբի հետ Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք «Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA «Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունը Հորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական է Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում

Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը

Գերագույն գլխավոր պատահականությունը

«Իսկանդերի» թեմայով պարզվում է, գերագույն գլխավոր պատահականությանը, իբր իրավիճակը ճիշտ չի զեկուցվել: Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, որ սա իր ասածներից հրաժարվում է ու փորձում իրեն բնորոշ ձեւերով իրավիճակը հարթել:

Պարզվում է, նրան պարբերաբար իրավիճակը ճիշտ չեն ներկայացնում: Իսկ ո՞վ է այդ ներկայացնողը: Հիմա եւս չիմացանք, թե ով էր իրավիճակը սխալ ներկայացրել: Հիմա արդեն սկսում է բարբաջել, ակնարկել, թե 44-օրյա ամոթալի պատերազմի ընթացքում իրեն կրկին իրավիճակը սխալ են ներկայացրել:

Հետո, մի օր, դատարանում ասելու է, թե Սահմանադրական դատարանի առնչությամբ, օրինակ, վահագն հովակիմյանն էր իրավիճակը սխալ ներկայացրել: Դրանից հետո կասի, թե Արայիկ Հարությունյանն էր իրեն ասել, թե Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր:

Կպարզվի նաեւ, որ ադրբեջանական զինվորականների «Ուազ»-իկի հետ կապված նրան եւս իրավիճակը ճիշտ չեն զեկուցել: Ավելին, մի օր էլ կասի, իհարկե, կրկին դատավարության ժամանակ, թե կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակը եւս ոչ ճիշտ էին ներկայացրել, եւ որ միակ մեղավորը թորոսյան արսենն է:
Գերագույն գլխավոր պատահականությունը շարունակում է իր պահվածքով, իր քայլերով ծաղրել մեր երկիրը: Նա մեկ ինքն իրեն է հերքում, մեկ նրա ստերը ստիպված այլ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներն են հերքում:

Մարտի 1-ին նրա կազմակերպած ամոթալի-բերովի հանրահավաքը եւ դրան հաջորդած ուրախ երթը, մի օր կպարզվի, տեղի է ունեցել իրավիճակը նրան ոչ ճիշտ ներկայացնելու պատճառով:

Անկեղծ ասեմ, երբ Բաղրամյան պողոտայում մարտի 1-ին տեղի ունեցած 40 հազարանոց հանրահավաքից հետո տանը դիտեցի նիկոլի եւ ալենի, մյուս պատահականությունների մասնակցությամբ գըմփ գըմփ հու-հու-ն, մտածեցի, որ գուցե ճիշտ կլիներ, որ 2008-ի մարտի մեկի ողբերգությունից հետո, երբ նա բախումներ եւ արյունահեղություն հրահրեց, ապա՝ ճողոպրեց (որոշ ականատեսների վկայությամբ ծնկաչոք էր խնդրում իրեն փախցնել Մյասնիկյանի արձանի մոտից), իսկ հետո հայտնվեց ճաղավանդակի հետեւում, տեղի ունենար իսկապես արդար դատաքննություն, եւ նա դատապարտվեր ցմահ բանտարկության: Այսպես՝ գուցե նրան ոմանք դեռ հերոս համարեին, իսկ որ ամենակարեւորն է, մենք ոչ Արցախի մեծ մասը կկորցնեինք, ոչ մեր տղերքը կզոհվեին, ոչ էլ այսօր ականատես կլինեինք նրա կազմակերպած ամոթալի երթին:

Ի դեպ, 2008-ին, երբ լուրեր տարածվեցին, թե իբր Խաչատուր Սուքիասյանից անարդարաբար խլել են «Բջնին», հանրությունը նրան աջակցելով բոյկոտում էին «Բջնին» եւ «Նոյը»: Երեկ Խաչատուր Սուքիասյանը կանգնել էր այն ստահակի կողքին, որի պատճառով մեր հինգ հազար, առնվազն հինգ հազար տղերքը զոհվեցին, տասը հազարը վիրավորվեց, նրանցից շատերը դարձան հաշմանդամ, կորցրինք Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Ավետարանոցը: Հիմա հանրությունը կրկին պետք է բոյկոտի, բայց այս անգամ արդեն Խաչատուր Սուքիասյանի հետ կապված խանութները, ապրանքները, բանկերը, մոլերը, առեւտրի կենտրոնները: Հենց այսպես են երկիրը երկիր սարքում: Եթե Խաչատուր Սուքիասյանի համար Շուշին ոչինչ է, մեր տղերքը ոչինչ են, ապա նա մեզ համար առնվազն ոչինչ է:

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար