Գյուղացիները փակել են Երեւան-Իջեւան ավտոճանապարհը
Տավուշի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ այսօր՝ օգոստոսի 4-ին, փակել են Երեւան-Իջեւան ավտոճանապարհը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները նշեցին, որ ավտոմայրուղին փակելով՝ իրենք բողոքում են «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի այն որոշման դեմ, թե այսուհետ արգելվում է անտառից նույնիսկ չոր ճյուղերը հավաքել:
«Մեր գյուղերում գազ չկա, մենք ո՞նց ենք մեր տները տաքացնելու, աշխատանք չունենք, ստիպված պիտի լինենք արտագաղթել: Մարդիկ սովամահ են լինում, ի՞նչ անեն էս ժողովուրդը, որ կարողանան ապրել: Մենք ոչ մի ծառ չենք կտրում, ընդամենը չորացած ճյուղերն ենք հավաքում, որ ընկած են գետնին, սա էլ են արգելում մեզ»,- ասաց գյուղացիներից Նարեկը:
Այս պահին գյուղացիները հավաքվել են Հաղարծին գյուղի մոտ: Այստեղ են հավաքվել նաեւ Գոշ, Թեղուտ եւ մոտակա մյուս համայնքների բնակիչները:
Նշենք, որ Արմեն Աբրահամյանը Պարկի տնօրեն է նշանակվել 1 շաբաթ առաջ:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...