նիկոլը հասկացա՞վ, որ տականքի վարչապետն է
Տականք ունի ոչ միայն հայ ազգը: Տականք ունի գերմանացին, ֆրանսիացին, ինդոնեզացին, անգամ էստոնացին, միայն թե նորմալ, քիչ թե շատ կայացած ժողովուրդներն իրենց տականքին թաքցնում են ամենածածուկ անկյուններում: Թաքցնում են նախ ազգը աղետից հեռու պահելու համար, ապա նաեւ աշխարհով մեկ խայտառակ չլինելու համար:
Մենք որոշեցինք տարբերվել: Տականքին բերինք իշխանության, ապա երկիրն աղետի ենթարկեցինք, իսկ դրանից հետո տականքի միջոցով ամեն օր խայտառակում ենք մեր երկիրը:
Այն, ինչ մարտի 1-ին արեց նիկոլը, անպայման կհիշվի մեր ժողովրդի պատմության սեւ էջերում: Նա իբր հարգում էր 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակը, բայց անարգեց եւ նրանց հիշատակը եւ պատերազմում զոհված մեր տղերքի հիշատակը: նիկոլն ու ալենը, մյուս թյուրիմացությունները հու-հու, գմփ գմփ էին գոռում, վուվուզելներ փչում, գոռում նիկոլ վարչապետ: Մի քանի հազար տականք մի քանի ժամ շարունակ խայտառակում էին մի ամբողջ ժողովուրդ:
Ոմանք կասեն, թե չի կարելի ժողովրդի մի հատվածին տականք անվանել: իսկ ի՞նչ ասես նրանց, ովքեր տրորում են հինգ հազար զոհերի հիշատակը, ում համար Շուշին, Հադրութը, Քարվաճառը ոչ մի արժեք չունեն: Ինչ ասես նրանց, ովքեր կանգնում են Հայաստանն աղետի մատնածի կողքին:
Հիշո՞ւմ եք, որ նիկոլը ռեստորանում ընտանիքով ճաշում էր, իսկ ժեխը պատուհաններից հիացած նրան էին նայում: Նման պատկեր էր նաեւ այսօր: ժեխին քայլացրին, քայլացրին, իսկ հետո ուղարկեցին դեպի իրենց այս ու այն տեղից բերած ավտոբուսները; Քայլում էին թշվառները ձնախառն անձրեւի տակ: Քայլում էին բռնած իրենց ութ, ինը, տասը տարեկան երեխաների ձեռքից: Ոտքով բարձրանում էին դեպի Հրազդան մարզադաշտ, որ հարեւանությամբ կայանված ավտոբուսներով հասնեն տուն:
Նրանք ժողովրդի տականքն են: նրանք չեն հասկանում, թե ինչ ծանր մեղք են գործել այսօր: Բայց դա հասկանում են նրանց այստեղ բերողները: նիկոլ, հիմա հասկացա՞ր, որ դու տականքի վարչապետն ես, եւ ոչ երկրի: Հասկացար, թե ով կարող է լինել տականքի վարչապետը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի