Սա է երկրի կառավարման որակը
Պետական կառավարման մարմինների մեկ ժամվա ընթացքում արված երկու տարբեր հայտարարություն՝ փոփոխված, խմբագրված, պարզ ցույց են տալիս, թե ինչ որակի կառավարում ունի երկիրը։
1. Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում սկզբում հանրապետության նախագահին կոչ է անում, իսկ հետո խմբագրելով իր հայտարարությունը առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը։
Սա այն անվտանգության խորհուրդն է, որ պատերազմի սկզբից ի վեր իմանալով, որ երիտասարդներին տանում են անխուսափելի մահվան, ոչինչ չարեց կանխելու այդ ոճրագործությունը. այն անվտանգության խորհուրդն է, որին նախազգուշացնում էին, որ պատերազմը անհապաղ պետք է դադարեցվի, իր մեջ համարձակություն չգտավ քայլեր ձեռնարկելու։ Ձեր անգործության և անպատասխանատու վարքագծի պատճառով էր նաև, որ մենք ունեցանք հսկայական մարդկային և տարածքային կորուստներ։
Միգուցե այն ժամանակ Անվտանգության խորհուրդը կոչ աներ վարչապետին, կամ գոնե առաջարկեր օր առաջ կանգնեցնել պատերազմը։
Այսօրվա կոչերի կամ առաջարկների իրավունքը դուք չեք վաստակել։
2. Վարչապետի խոսնակը հայտարարում է, որ Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Երկրի կառավարումը գյուղի կլուբի կառավարման մակարդակի իջեցրած վարչապետին ինչ էին զեկուցում առանց զրահաբաճկոն և սաղավարտ տղաներին բայրաքթարների դեմ ուղարկելուց, 44 օր հանրության մոլորեցնելուց, Արցախի և Հայաստանի անվտանգության համակարգը վերջնական փլուզելուց։ Այն ժամանակ փաստերի և տվայլների ինչ համադրություն էր տեղի ունենում։
Ու այս մակարդակով երկրի վարչապետն ու իր շրջապատը երեք տարի է կառավարում են երկիրը։ Սա է իրենց կառավարման որակը։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի