Տնտեսական կոլապսը դառնում է իրողություն
Հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած անկումը խորանում է՝ գրանցելով նոր հակառեկորդներ: Այս մասին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
«Հատկանշական որոշ փաստեր.
2021 թ. հունավրին 2020 թ. հունավարի համեմատ.
Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,5 տոկոսով:
Արդյունաբերության ոլորտը կրճատվել է 11 տոկոսով:
Առևտրի շրջանառությունը կրճատվել է 15,1 տոկոսով:
Ծառայությունների ոլորտը կրճատվել է 10,3 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 17 տոկոսով:
Արտահանումը կրճատվել է 11,3 տոկոսով:
Ներմուծումը կրճատվել է 20 տոկոսով:
ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 10 տոկոսով:
Գնաճի միջին ցուցանիշը կազմել է 4,5 տոկոս, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները միջին աճը՝ 10-15 տոկոս:
Միջին անվանական աշխատավարձը նվազել է 4 տոկոսով:
Պետական հատվածի աշխատավարձը չի նվազել՝ պարգևատրումների հաշվին:
Բնակչության իրական եկամուտները նվազել են՝ առնվազն 8,5 տոկոսով:
Մինչև պատերազմը՝ 2020 թ. առաջին 9-ը ամիսներին.
Զբաղվածություն և կայուն եկամուտ ունեցող անձանց թիվը կրճատվել է 47000-ով:
Աշխատանքային ռեսուրսների թիվը կրճատվել է 5000-ով, այսինքն՝ զբաղվածությունը կորցրած անձանցից 5000-ն արդեն արտագաղթել են:
Զբաղվածությունը կորցրած անձանցից 28000-ը դարձել են նպաստառու:
Զբաղվածության պետական գործակալության կողմից հավաքագրվող թափուր աշխատատեղերի թիվը կրճատվել է 3 անգամ:
Ամփոփում.
«Տնտեսական հեղափոխություն», «նպաստից դեպի աշխատանք»՝ իշխող խմբակի խոստումների փուչիկը վերջնականապես պայթեց:
Երեք տարի անց ունեցանք տրված կեղծ խոստումների ճիշտ հակառակ իրական արձանագրումը:
Իսկ վարչապետն առաջանցիկ տեմպերով կտրվում է իրականությունից՝ մտացածին ցուցանիշներ հաղորդելով, պոպուլիզմի անսահման գործադրմամբ»,- գրել է նա:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը